ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1208-09.12.2025-ՖՎ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1208-09.12.2025-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է սոցիալական փորձաքննության: 







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր)  վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)   Հայաստանում կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարանային համակարգ զարգացնելու նպատակով՝ աջակցելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը եւ բարեկեցությանը:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական Զարգացման Բանկի (այսուհետ՝ ԱԶԲ) եւ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցների հաշվին:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլարի չափով վարկ:

Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմում են 16,450,000 (տասնվեց միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը:

Ծրագիրը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը եւ դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

11.12.2025թ.