ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-716-20.11.2023-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկու- թյունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողո- վում քննարկելու համար:
I. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ 1. 1-ին հոդվածով`
ա) նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասում «2-րդ մասի առաջին պարբերությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «3-րդ մասով» բառերով հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը,
բ) 3-րդ մասում՝ «կարգը,» բառից հետո գրված «ժամկետները» բառը լրացնել «պայմանները» բառից հետո, միևնույն ժամանակ «իրականացման» բառից հետո առաջարկում ենք հանել «թույլատրելի» բառը:
գ) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 5.3-րդ հոդվածի 3-րդ մասում «օրենքի 5.3-րդ հոդվածի 1.1-ին» բառերի փոխարեն լրացնել «սույն հոդվածի 2-րդ» բառերը:
2. Առաջարկում ենք 1-ին հոդվածից հետո լրացնել նոր 2-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «1-4-րդ մասերով» բառերը փոխարինել «1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով» բառերով:»:
Ըստ այդմ հաջորդող հոդվածի համարակալումը փոխվել է:
Առաջարկում ենք շտկել նաև մի շարք տեխնիկական վրիպակներ:
II. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մասի 41-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.7-րդ և 41.8-րդ ենթակետերով» բառերի փոխարեն լրացնել «մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 41.7-րդ և 41.8-րդ կետերով.» բառերը հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերը:
III. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածում «16-րդ մասի 1-ին պարբերության» բառերը առաջարկում ենք փոխարինել «16-րդ և 17-րդ մասերի 1-ին պարբերությունների» բառերով:
IV. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չկան:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ