ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2024 թվականի մարտի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) (Պ-770-31.01.2024-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկները:
Կառավարությունը վերահաստատում է Նախագծի վերաբերյալ 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 02/05.1/7831-2024 գրությամբ ներկայացված դիրքորոշումն առ այն, որ Կառավարությունը չի առարկում նախագծի ընդունմանը, եթե «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջին լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի հեռարձակումը հանրապետության ողջ տարածքով իրականացվի ՓԲԸ-ին տրամադրվող ընդհանուր բյուջետային հատկացումների շրջանակում՝ առանց լրացուցիչ միջոցների հատկացման:
Միաժամանակ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները` Նախագծի.
1) 1-ին հոդվածում «առավելագունը» բառն առաջարկում ենք փոխարինել «առավելագույնը» բառով, իսկ 2-րդ հոդվածի 2-րդ մասում «ընթացում» բառը՝ «ընթացքում» բառով,
2) 2-րդ հոդվածի վերնագրում «Անցումային դրույթներ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթները,
3) 2-րդ հոդվածի 1-ին մասում «պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը,
4) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի կարգավորումները:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ