1․ Նախագծի շարադրանքը խիստ խոցելի է, այն չի համապատասխանում իրավական որոշակիության նվազագույն պահանջներին, ուստի ամբողջովին վերանայման կարիք ունի: Ներառականություն ապահովելու, ինչպես նաև իրավական որոշակիության պատկեր ստանալու նպատակով առաջարկում եմ նախագիծը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով՝ այն քննարկելով շահագրգիռ կազմակերպությունների և ստեղծագործող անհատների հետ։ Հատկապես հստակեցման կարիք ունեցող խնդիրներ․ 2․ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 2-րդ, 31-րդ հոդվածները, որոնք նվիրված են պետական ծրագրերին, մասնավորապես՝ այդպիսիք կազմելու ու հաստատելու կարգին, մինչդեռ՝ 8-րդ հոդվածում, 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում, 27-րդ հոդվածում պահպանվում են հղումներ՝ ,պետական ծրագիրե եզրույթի վրա, ինչն արդեն ներքին հակասություններին զուգահեռ, աղճատել է իրավական որոշակիությունը: Ընդ որում, սա մոտավոր աղերս անգամ չունի նախագծին կցված ,Հիմնավորումներովե արտացոլված այն դիրքորոշման հետ, ըստ որի՝ ,... լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբե, քանզի ճիշտ հակառակն է արված: 2․ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված ,ինքնազբաղ (անկախ) ստեղծագործող հասկացության սահմանումը լայն է և զուրկ իրավական որոշակիությունից, որից հետևում է, որ անհատ ձեռնարկատիրական ցանկացած գործունեություն իրականացնող անձ կարող է դիտարկվել որպես անկախ ստեղծագործող։ Հիմնավորման մեջ գործածվում է ինքնազբաղ արվեստագետ եզրույթը։ 3․ Ոչ նախագծում, ոչ էլ գործող օրենքում սահմանված չեն այն սկզբունքները, չափանիշները և կարգավորումները, որոնց հիմքով տվյալ անձինք կարող են դառնալ սուբյեկտ։ Սահմանել այն չափանիշները և սկզմունքները, որոնք թույլ կտան հստակ որոշել ինքնազբաղ ստեղծագործողի կարգավիճակը։ 4․ Հստակեցնել այն ինստիտուտը, ով պետք է վարի կամ կազմի ինքնազբաղ արվեստագետների ռեեստրը, ցանկը։ 5․ Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված ,մշակութային գործունեությամբ զբաղվող անձե հասկացությունը կրկնում է Օրենքում արդեն սահմանված ստեղծագործական գործունեությամբ զբաղվող անձի բովանդակությունը։ 6․ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաև նախագծի 8-րդ հոդվածում նշվում է մշակութային ոչ առևտրային կազմակերպություններում իրականացվելիք ատեստավորման գործընթացի մասին՝ մինչդեռ սահմանված չէ որևէ կարգավորում այն մասին, հստակ չէ, թե ինչ նպատակ է այն հետապնդում, ինչ կազմակերպություն ունի այն անցկացնելու լիազորություն։ 7․ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում՝ կառավարությանը լիազորող նորմերում, ամրագրված է նաև ,․․․ստեղծագործական անձնակազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման, ինչպես նաեւ սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերի հաստատումըե, ինչը հակասում է ստեղծագործական գործունեության ազատության և մշակութային կազմակերպությունների ինքնուրույնության սկզբունքին։ 8․ ,Պետականությունե և ,պետությունե բառերի արժևորման նպատակադրումն է շեշտվում հիմնավորման մեջ, որն առնվազն տեղին չէ, քանզի Նախագծի տեքստում ընդհանրապես բացակայում են ,պետությունե և ,պետականությունե բառերը։ Ուստի անհասկանալի է, թե այդ ինչպե՞ս են արժևորվելու նախագծում գոյություն չունեցող բառերը: 9․ Նախագծի Հոդված 6-ով առաջարկվող փոփոխությունն անտրամաբանական է և իրավական իմաստով բացարձակ խոցելի․ ,պետականե բառի արժևորումը փորձ է արվել լուծել վերջինս ,ազգայինե եզրույթին փոխարինելու միջոցով: Նախագծի հեղինակներն ի սկզբկանե ելակետ են ընդունել այն թյուրըմբռնումը, որ ,ազգայինե եզրույթը հարկ է ստորադասել ,պետականե եզրույթին, մինչդեռ՝ դա արհեստածին ընկալում է և հակասում է ոչ միայն սահմանադրաիրավական նորմերին և իրավունքի տեսության տարրական կանոններին, այլև ,պետականե եզրույթի բովանդակությանը: -Այդպիսի աղճատված դատողությունների համատեստքում հարկ կլինի վերանայել բազում այլ անվանումներ: Օրինակ, Պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) պարագայում ,պետականե բառը կիրառված է այնպիսի կազմակերպությունների անվանումը բնորոշելիս, որոնց մեծ մասը գործում է անչափ սահմանափակ տարածքում և իրականացնում խիստ սահմանափակ գործունեության տեսակ: Ընդ որում, ,ազգայինե տերմինով անվանում ունեցող կազմակերպությունները ևս կարող են ունենալ ՊՈԱԿ-ի կարգավիճակ և այլն: -Տվյալ փոփոխության առաջարկությունը նաև իմաստազուրկ է, որովհետև՝ ա․ դրանք արդեն պետական են, բ․ ազգայինը կարգավիճակ է, որը շնորհվում է համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն իրականացնող մշակութային կազմակերպություններին, այն էլ տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության, գ․ պետականը ոչ թե կարգավիճակ է, այլ կազմակերպաիրավական ձև և այն պայմանավորված է պետության կողմից հիմնադրված լինելու հանգամանքով և վերաբերում է ստեղծման կարգին և սեփականության ձևին։ դ․ մեխանիկական մոտեցումով բոլոր ազգային բառերը փոխարինելով պետականով արդյունքում կունենանք մեկ պետական թատրոն, մեկ երգչախումբ կամ մեկ պատկերասրահ, ե․ առաջարկվող կարգավորումը հակասում է Օրենքի մեկ այլ դրույթի, ուր Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ է սահմանվում մշակութային արժեքների ամբողջությունը (այդ թվում՝ մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի համար ունի ազգային նշանակություն։ 9․ Գործող օրենքի 32-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելով՝ շփոթվել է գործող օրենքը՝ դրանում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի հետ։ Այդպիսով ամբողջովին կասեցվում է բուն օրենքն ամբողջությամբ, քանզի ուժի մեջ են մտնում ոչ միայն փոփոխություններն ու լրացումները, այլև արդեն իսկ ուժի մեջ եղած նորմերը: Սա հակասում է օրինաստեղծ գործունեության սահմանադրաիրավական հիմքերին։ 10․ Անհասկանալի է նաև հիշյալ հոդվածի 2-րդ մասով օգտագործված դրույթը. ,Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերը ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետոե: Սա ժամկետ սահմանելու վերացական մեթոդաբանություն է․ հարկ է հստակ ժամկետ սահմանել, թե երբ պետք է ավարտել այդ գործընթացը։ 11․ Իրավաչափ չէ ,Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերըե ձևակերպումը, քանզի օրենքից բխում են ենթաօրենադրական նորմատիվ ակտեր, որոնք ներառում են նաև կանոնակարգերը, որոնք ևս ենթաօրենադրական ակտեր են, ոչ թե իրավական ակտի ինքնուրույն տեսակներ: