Հոդված 1.
«Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի N ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի
Հոդված 2.
Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը վերաշարադրել հետեւյալ նախադասությամբ. «Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց միջոցով տարածվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն կամ պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:»:
Հոդված 3.
Օրենքի 22-րդ հոդվածի
ա. շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում,
բ. Հայաստանի Հանրապետության պետական տոներին եւ հիշատակի օրերին կազմակերպվող պաշտոնական միջոցառումների ուղիղ հեռարձակումները,
գ. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի, Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները եւ նախապես ծրագրված հարցազրույցները,
դ. արտակարգ դրության ժամանակ եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները,
ե. սոցիալական գովազդը»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ին:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի գ եւ դ կետերը ուժի մեջ են մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ին:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեսալսողական մեդիայի» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ կից օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է լսողության խնդիրներ ունեցող անձանց մատչելի տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ, բխում է ՀՀ Սահմանադրությունից եւ միջազգային պայմանագրերով ստանձնած երկրի պարտավորություններից:
Հասարակական կյանքում անձի լիարժեք ներառման համար, ի թիվս այլնի, առաջնային նշանակություն ունի սեփական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ իրազեկման ապահովումը, որը նպաստում է ինքնուրույն որոշումների կայացմանն ու այդ իրավունքներից եւ ազատություններից անարգել օգտվելու հնարավորությանը: Որպես նշվածի իրացման հնարավորություն՝ հիմնարար նշանակություն ունի տեղեկատվության մատչելիության ապահովումը, ինչի բացակայությունն առկա օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայում մի շարք խոչընդոտներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես լսողության խնդիր ունեցող անձանց համար:
2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որի 21-րդ հոդվածով ամրագրվում է, որ մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան իրականացնել իրենց խոսքի ու կարծիքի ազատության իրավունքը, ինչպես նաեւ փնտրել, ստանալ եւ տարածել տեղեկություններ ու գաղափարներ մյուսների հետ հավասար հիմունքներով եւ հաղորդակցության իրենց նախընտրած բոլոր միջոցներով: Ընդ որում, նշված իրավունքների իրականացումն անհրաժեշտ է ապահովել առանց հավելյալ ծախսերի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Նշվածի առնչությամբ կոնվենցիոն կարգավորումներից բացի ՀՀ ներպետական օրենսդրությունը եւս որոշակի կարգավորումներ է նախատեսում: Մասնավորապես՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունը հայերեն ժեստերի լեզուն ընդունում է որպես հաղորդակցման, ուսուցման եւ թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց, ինչպես նաեւ տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավոր տեղեկությունների ստացման մատչելիությունը: Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկություն ստանալու մատչելիությունն ապահովելու համար «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են օրվա ընթացքում հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ եւ (կամ) հայերեն բաց կամ փակ ենթագրերով (համաժամանակյա գրավոր նկարագրությամբ) տեսալսողական հաղորդումների նվազագույն քանակները եւ պահանջները:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝. «Հեռարձակողները, որոնք արտադրում են նաեւ մանկական եւ (կամ) լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության ընկալման մատչելիությունը՝ օրվա ընթացքում՝ կարգավորող պետական մարմնի սահմանած ժամերին, համապատասխանաբար առնվազն մեկական մանկական եւ լրատվական տեսալսողական հաղորդում ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով»:
Արդյունքում՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժեստերի լեզվով հեռարձակվող լրատվական թողարկումները եթեր են դուրս գալիս աշխատանքային ժամին, օրինակ՝ ժամը 17:00-ին, ինչը հնարավորություն չի ընձեռում հաշմանդամություն ունեցող անձանց իրենց համար հասկանալի եւ մատչելի կերպով ստանալու տեղեկատվություն հեռուստաեթերից: Ինչ վերաբերում է մանկական հաղորդումներին, ապա օրենքը չի առանձնացնում դրանք մուլտֆիլմերից. արդյունքում հեռարձակողները մուլտֆիլմերը ենթագրերով են եթեր հեռարձակում, ինչը չի ապահովում երեխաների տեղեկություն ստանալու, կրթական եւ զարգացման ծրագրերին հաղորդակից լինելու իրավունքը, քանի որ վերջիններիս համար ոչ միայն դժվար է ընթերցել ենթագրերը, այլ նաեւ անհնարին, քանի որ մուլտֆիլմեր դիտող երեխաների մեծ մասը նախադպրոցական տարիքի է, հետեւաբար կարդալ չգիտի:
Լսողության խնդիր ունեցող հեռուստադիտողները զրկված են պաշտոնական ուղիղ եթերներից եւ հարցազրույցներից տեղեկություն ստանալու հնարավորությունից, մասնավորապես ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները չեն ուղեկցվում ժեստերի լեզվի թարգմանությամբ՝ նույնիսկ Հանրային հեռուստաընկերության եթերում: Լսողության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացման համար չկան պայմաններ Արտակարգ դրության ժամանակ արագ եւ մատչեի տեղեկություն ստանալու համար:
Հեռուստաեթերով հեռարձակվող սոցիալական գովազդը ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռարձակվում է միայն պատվիրատուի նախաձեռնությամբ, ինչը կրկին սահմանափակում է տեղեկատվության մատչելիութունը:
Լսողության խնդիր ունեցող հեռուստադիտողները չունի կրթական, առողջապահական, մշակութային, ժամանցային բնույթի հեռուստածրագրերին հաղորդակից լինելու, այդ թվում ֆիլմեր դիտելու հնարավորություն:
Խնդրահարույց է նաեւ ժեստերի լեզվով հեռարձակման կազմակերպումը, քանի որ թարգմանության ընթացքում չեն պահպանվում միջազգայնորեն ընդունված տեխնիկական չափանիշները եւ պահանջները:
Բացի վերը նշվածից, գործող կարգավորումներով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն անդրադառնում է խտրականության արգելքին, այնուամենայնիվ տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը չի սահմանում տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականության արգելք:
2020 թվականի օգոստոսի 7-ին ուժը կորցրած է ճանաչվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածով սահմանվում էր «սուրդոթարգմանություն՝ հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ձեռք-լեզվով»: Սակայն 2020 թվականի հուլիսի 16-ին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը չի ներառում համարժեք սահմանում: Այսպիսով՝ ժեստերի լեզվի հասկացությունը որեւէ օրենքով սահմանված չէ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում եւ կից օրենքների փաթեթում, մասնավորապես՝
3.Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կստեղծվեն իրավական հիմքեր՝ ընդլայնելու հայերեն ժեստերի լեզվով եւ (կամ) ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը, լրացուցիչ պարտավորություններ կսահմանվեն Հանրային հեռարձակողների համար, օրենքով կսահմանվի «ժեստերի լեզու» հասկացությունը:
ՀՀ ԱԺ նախագահ
պարոն Ալեն Սիմոնյանին
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, «Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը:
Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.
ա) նախագծերը (հիմնական զեկուցող՝ Զարուհի Բաթոյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով օրինագիծը դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ Զարուհի Բաթոյան