Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-731-29.11.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2016 թվականի հունվարի 27-ին ստորագրված՝ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՆԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի 3.3-րդ եւ 6.3-րդ միջոցառումների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարությունը եւ դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 2-ի 2.2.4-րդ միջոցառման «ե)» կետի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի քայքայումը եւ շահույթի տեղաշարժ» ծրագրով նախատեսված նվազագույն ստանդարտներ: Նշված համակարգի եւ նվազագույն ստանդարտների ներդրման փուլերից մեկն է երկրների միջեւ հաշվետվության ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ գործընթացների ապահովումը, մասնավորապես՝ հաշվետվության ավտոմատ փոխանակման համար իրավական հիմք հանդիսացող «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների միջեւ բազմակողմ համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) միանալը:

Ներկայումս Համաձայնագրի կողմ են հանդիսանում 96 պետություն: Համաձայնագրի ստորագրման պահին կամ դրանից հետո, Համաձայնագիրը համակարգող մարմնին անհրաժեշտ է ներկայացնել սահմանված ձեւի պաշտոնական ծանուցում, որում կհաստատվեն Համաձայնագրով հաստատված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախընտրած փոխանակման պայմանները:

Այսպիսով, նպատակ ունենալով ապահովելու վերը նշված ռազմավարական ծրագրերով հաստատված միջոցառումների իրականացումը եւ կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրման արդյունքում ռիսկերի գնահատման արդյունավետության բարձրացումը՝ Հայաստանի Հանրապետության միացումը «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների միջեւ բազմակողմ համաձայնագրին համարում ենք նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նպատակն է՝ բարձրացնել միջազգային հարկային թափանցիկությունը եւ բարելավել կողմ հանդիսացող պետությունների համապատասխան հարկային մարմինների մատչելիությունը եկամտի գլոբալ բաշխման, վճարված հարկերի եւ հարկային իրավազորությունների շարքում տնտեսական գործունեության տեղակայման որոշակի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությանը:

Համաձայնագրին միանալն այն իրավական հիմքն է, որ Հայաստանին հնարավորություն է ընձեռում հարկային նպատակներով այլ պետությունների հետ ճշգրիտ եւ գաղտնի տեղեկությունների փոխանակումը, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրման արդյունքում ռիսկերի գնահատման արդյունավետության բարձրացմանը: Համաձայնագրին միանալը համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով նախանշված ռազմավարական միջոցառումների իրականացմանը:

Միաժամանակ, համաձայնագրին միանալը թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը ձեռք բերել հարկային քաղաքականության հարցերում միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր երկրի կարգավիճակ:

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից համարում է նպատակահարմար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2016թ. հունվարի 27-ին:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական ընթացակարգեր նախատեսված չեն:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 27-ին:

«Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը ստորագրել է 99 պետություն ( ցանկը կից ներկայացվում է):


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրում թեեւ առկա չեն նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն առկա են Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող եւ օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:

Մասնավորապես՝ Համաձայնագրի 7-րդ բաժնով սահմանվում է, որ Համաձայնագրում իրավասու մարմինների գրավոր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, իսկ այլ բան համաձայնեցված չլինելու դեպքում այդպիսի փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ գրավոր համաձայնության վերջին ստորագրման օրվանից հետո մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Հաշվի առնլով այն հանգամանքը, որ Համաձայնագրում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն եւս առանձին միջազգային պայմանագիր է, որին վերաբերելի են միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու հետ կապված դրույթները, Համաձայնագրի վերոնշյալ բաժնի դրույթները հակասում են «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 17-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով եւ պահից:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ Համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ օրենսդրական փոփոխություներն արդեն իսկ կատարված են, սակայն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից (ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 376):

Հավելեմ նաեւ, որ Համաձայնագրի 2-րդ բաժնով նախատեսված է ՀՀ եւ այլ պետությունների պետական մարմինների միջեւ որոշակի անձնական տվյալների փոխանցման հնարավորություն:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում եմ, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերի, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական եւ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երկրների միջեւ փոխանակվող հաշվետվության մասին» իրավասու մարմինների միջեւ բազմակողմ համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Երկրների միջեւ փոխանակվող հաշվետվության մասին» իրավասու մարմինների միջեւ բազմակողմ համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի 3.3-րդ եւ 6.3-րդ միջոցառումների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարությունը եւ դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 2-ի 2.2.4-րդ միջոցառման «ե)» կետի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի քայքայումը եւ շահույթի տեղաշարժ» ծրագրով նախատեսված նվազագույն ստանդարտներ: Նշված համակարգի եւ նվազագույն ստանդարտների ներդրման փուլերից մեկն է երկրների միջեւ հաշվետվության ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ գործընթացների ապահովումը, մասնավորապես՝ հաշվետվության ավտոմատ փոխանակման համար իրավական հիմք հանդիսացող «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների միջեւ բազմակողմ համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) միանալը:

Ներկայումս Համաձայնագրի կողմ են հանդիսանում 96 պետություն: Համաձայնագրի ստորագրման պահին կամ դրանից հետո, Համաձայնագիրը համակարգող մարմնին անհրաժեշտ է ներկայացնել սահմանված ձեւի պաշտոնական ծանուցում, որում կհաստատվեն Համաձայնագրով հաստատված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախընտրած փոխանակման պայմանները:

Այսպիսով, նպատակ ունենալով ապահովելու վերը նշված ռազմավարական ծրագրերով հաստատված միջոցառումների իրականացումը եւ կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրման արդյունքում ռիսկերի գնահատման արդյունավետության բարձրացումը՝ Հայաստանի Հանրապետության միացումը «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների միջեւ բազմակողմ համաձայնագրին համարում ենք նպատակահարմար:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմինն է Պետական եկամուտների կոմիտեն:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահ
Ռ. Բադասյանին

ՀՀ արդարադատության նախարար
Գ.Մինասյանին


Հարգելի' պարոնայք

Հայտնում ենք, որ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ Գ. Սանոսյան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն