Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 221.1-ին հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ մասերի «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով.
2) 1-ին մասի «ձեռք բերված ապրանքը կամ մատուցված ծառայությունը» բառերը փոխարինել «ձեռք բերված ապրանքը, մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 224.1-ին հոդվածով.
«Հոդված 224.1. Ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը
1. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) շանտաժով,
2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու կամ գույք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,
3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
4) նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ
5) մի խումբ անձանց կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից: