Armenian ARMSCII Armenian
Կ-949-22.10.2024-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի վերնագիրը՝ «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո, իսկ 43-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը «սանիտարահակահամաճարակային կանոնների» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվների» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: