Armenian ARMSCII Armenian
Կ-954-29.10.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը «արտաքին հետախուզության ծառայության,» բառերից հետո լրացնել «դիվանագիտական ծառայության, » բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «ամենացածր դասային» եւ «բարձր դասային» բառերից հետո հանել «կամ դիվանագիտական» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.3-րդ մասով.

«3.3. Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:».

3) 7-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «դիվանագետներին,» բառով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հավելվածի «Դիվանագիտական ծառայություն» աղյուսակի 8-րդ սյունակն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: