Հոդված 1. ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-108-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 71-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին եւ երկրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված չափով եւ կարգով:».
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված սոցիալական վճարների եւ դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «2025 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի,» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: 2025 թվականի հունվարի 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժը վճարվում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում՝ նաեւ այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: