Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25.1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասում՝ «9» թվերը փոխարինել «13» թվերով,
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 կամ 5 տուգանային միավոր:»:
Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասում՝ «2» թիվը փոխարինել «3» թվով:
Հոդված 3. Օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին մասում՝ «1» թիվը փոխարինել «1.5» թվով:
Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 11-րդ մասում՝ «1» թիվը փոխարինել «1.5» թվով:
Հոդված 5. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 17-րդ մասում՝ «2» թիվը փոխարինել «3» թվով:
Հոդված 6. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասում՝ «3» թիվը փոխարինել «4» թվով:
Հոդված 7. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում՝ «4» թիվը փոխարինել «5» թվով:
Հոդված 8. Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասում՝ «9 կամ ավելի» թիվը եւ բառերը փոխարինել «13 կամ ավելի» թվով եւ բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 1-ին մասում՝ «0.5» թիվը փոխարինել «1» թվով:
Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվում է 13 միավոր՝ նրան հատկացված 9 միավորի ժամկետի ավարտից հետո՝ միավորների վերահաշվարկման օրը, իսկ վարելու իրավունքը կասեցված լինելու դեպքում՝ կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը:
3. Սույն օրենքի 2-9-րդ հոդվածները մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց համար ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրը:
Հիմնավորում