Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-999-20.01.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններից, 63.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ  մասերից հանել «(մշտական)» բառը:

Հոդված 2. Օրենսգիրք 47-րդ հոդվածում՝

1) վերնագրից եւ 2-րդ  մասերից հանել «(մշտական)» բառը, իսկ 1-ին մասից  հանել «(մշտական)» եւ «անժամկետ» բառերը:

Հոդված 3. Օրենսգիրք 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «եւ օտարման առաջարկվող» բառերը:

Հոդված 4. Օրենսգիրք 75-րդ հոդվածում՝

1) վերնագրից, 1-ին մասից եւ 2-րդ մասի 4-րդ կետից հանել «(մշտական)» բառը, 2-րդ մասի 1-ին կետում «մշտական» բառը փոխարինել «անհատույց» բառով, 3-րդ եւ 4-րդ մասերում «մշտական (անհատույց)» բառերը փոխարինել «անհատույց» բառով,

2) 1-ին մասի վերջին պարբերությունում «մշտական» բառը փոխարինել  «անհատույց» բառով, իսկ «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք  օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով,  անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի)» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: