Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9991-20.01.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին»   2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից եւ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «եւ օտարման առաջարկվող» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2025 թվականի ապրիլի 1-ը պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: