Armenian ARMSCII Armenian
Կ-9933-24.12.2024,06.02.2025-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «պետական վերահսկողական ծառայության» բառերով:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի  2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչապետի որոշման ընդունումից հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսված ստուգումների վրա տարածվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները: