Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասը «ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները)» բառերից հետո լրացնել «, «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված արտարժույթին կցված թոքենների գնանշումը, դրանց ձեռքբերման եւ մարման ժամանակ վճարումները» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: