Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀO-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 21.6-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը «եւ այլ արժեթղթերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ էլեկտրոնային փողի թոքենների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) մատուցել «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) բանկի թողարկած էլեկտրոնային փողի թոքենների տեղաբաշխման դեպքում՝ տեղեկություններ՝ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով եւ կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 7. Օրենքի 72-րդ հոդվածը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: