Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից ստուգումներն իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձնահատկությունների հաշվառմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 6-րդ կետում «տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից: