Armenian ARMSCII Armenian
Կ-103711-31.03.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում եւ 24-րդ հոդվածի 2-րդ մասում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» բառերով:

Հոդված 3. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  2025  թվականի օգոստոսի 1-ից: