Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 128-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «քսանհինգապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Ուժը կորցրած կամ չգործող վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաեւ օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».
3) 7-րդ մասի 2-րդ կետը «կարգի» բառից հետո լրացնել «(ենթակարգի)» բառով.
4) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական (ժամանակավոր վարորդական վկայական) կամ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածով սահմանված կարգով տրված տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, եւ իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձը տեխնիկական պատճառներով հնարավորություն չունի էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգելու գործող վարորդական վկայականի առկայությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին մասով.
«17.1. 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին մասով.
«18.1. 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 191.1-ին հոդվածով.
«Հոդված 191.1. Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը
1. Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով՝ արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաները, սարքերը կամ գործիքները վերցնելով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 258-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված հոդվածներով սահմանված իրավախախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել ոստիկանություն, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր, ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձը հրաժարվում է շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով անցնել նույնականացում, կամ նշված միջոցներով նույնականացում իրականացնել հնարավոր չէ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 264-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «123-րդ, 123.1-ին, 123.3-րդ հոդվածներով, 123.4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.5-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ եւ 129.2-րդ» բառերը փոխարինել «224-րդ հոդվածով նախատեսված՝ ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումների համար պատասխանատվություն սահմանող» բառերով.
2) 4-րդ մասը «191,» թվից հետո լրացնել «191.1,» թվով, իսկ նույն մասի «զենքը, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաները, սարքերը կամ գործիքները, ինչպես նաեւ զենքը,» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: