Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1088-27.05.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին

Երկարաժամկետ կայուն զարգացում ապահովելու համար Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած են հիմնական ենթակառուցվածքների արդիականացման եւ զարգացման լայնածավալ խնդիրներ: Հաշվի առնելով դեպի ծով ուղիղ ելքի բացակայությունը՝ տրանսպորտային կապերի բարելավումը եւ տրանսպորտային ծախսերի նվազեցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են: Երկրի ներսում տարածքների միջեւ տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու եւ երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը: Ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթեւեկը մինչեւ Վրաստանի սահման, ապա նաեւ՝ դեպի սեւծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ 3 ենթահատվածների՝

1. 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 փ կմ27+125,

2. 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 փ կմ35+775,

3. 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 փ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ Դիմակայուն եւ ներառական տնտեսական միջանցքի բարելավման ծրագրի համար վարկ տրամադրելու մասին համաձայնագրով համաֆինանսավորվող Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը:

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային եւ աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը:

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են՝

Նախատեսվում է աշխատանքներն իրականացնել կլիմայադիմացկուն շինարարության մեթոդների, կանաչ ճանապարհների սկզբունքների եւ շահագործման ու պահպանման լավագույն փորձի ներդրմամբ:

Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը եւ տուրիզմի զարգացմանը:

Հյուսիսային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ԱԶԲ եւ ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Ծրագրի ֆինանսավորման համար հաշվարկված վարկային միջոցները կազմում են 236,0 մլն. եվրո: Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից:

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ պետք է ապահովի Ծրագիրն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումը, մասնավորապես՝

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2033թ. նոյեմբերը (շինարարության կանխատեսվող ավարտ՝ 2031թ. նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2033թ. նոյեմբեր):

Կապը ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերի հետ

Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության՝ 18.08.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 3.2 «Ճանապարհաշինություն» բաժնով նախատեսված Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի, այդ թվում՝ շուրջ 9 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի կառուցման, Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ճանապարհի վերակառուցման, Քաջարանի 7 կմ երկարությամբ թունելի կառուցման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Արտաշատ-Սիսիան 175 կմ ճանապարհահատվածի նախագծման եւ փուլային իրականացման միջոցառումից (6.2):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԴԻՄԱԿԱՅՈՒՆ եւ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025թ. մարտի 18-ին:

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 236,000,000 եվրոյի չափով վարկ:

Ծրագրի նպատակն է բարելավել տարածաշրջանային եւ միջազգային շարժունակությունը եւ բարձրացնել Վարկառուի տարածքում գտնվող Սիսիանի եւ Քաջարանի միջեւ ընկած հատվածի հասանելիությունը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է դրա 6-րդ՝ «Ուժի մեջ մտնելը» հոդվածով.

«Բաժին 6.02. Վարկավորման կանոնների 10.04 բաժնի նպատակներով՝ սույն Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օր է սահմանվում սույն Վարկային համաձայնագիրը կնքելու օրվանից հետո 90-րդ օրը:»:

Հաշվի առնելով վերոնշյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2025Թ. ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթ:

Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3.03 մասի համաձայն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն այլ որոշում է կայացնում, Վարկառուն իրականացնում է կամ ապահովում է Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա ծախսային հոդվածներով կատարվող գնումները՝ սույն Վարկային համաձայնագրի 4-րդ հավելվածի դրույթների համաձայն:

Համաձայնագրի 4-րդ հավելվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Վարկառուն պետք է ապահովի եւ հոգ տանի, որ ծրագրի կատարման գործակալությունը եւ ծրագրի իրականացման գրասենյակն ապահովեն, որ ապրանքների, աշխատանքների եւ Ծառայությունների գնումներն իրականացվեն գնումների քաղաքականության եւ գնումների ուղեցույցների համաձայն:

Վերոնշյալ դրույթները հակասում են «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին, համաձայն որի՝ ՀՀ Կառավարությունն է հաստատում միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները:

Համաձայնագրի 4-րդ հավելվածի 26-րդ մասի համաձայն՝ Վարկառուն պարտավորվում է ապահովել, եւ պարտավորվում է նաեւ Գործադիր Գործակալությանը եւ Կատարող Գործակալությանը պարտադրել ապահովել, որ ԱԶԲ-ի գրավոր համաձայնությունը ստացվի առնվազն 6 ամիս առաջ հետեւյալ որեւէ փոփոխության իրականացումից առաջ. (ա) Ծրագրով ֆինանսավորվող ցանկացած գույքի, օբյեկտի կամ կառույցի սեփականության փոփոխություն, (բ) Ծրագրով ֆինանսավորվող ցանկացած գույքի, օբյեկտի կամ կառույցի վաճառք, փոխանցում կամ վերահսկողության իրավունքի կամ հետաքրքրության հանձնում, կամ (գ) Ծրագրի Կատարող Գործակալության գործառույթների եւ իրավասությունների փոփոխություն կամ այլ պայմանագիր, որը վերաբերում է Ծրագրով ֆինանսավորվող գույքի, օբյեկտի կամ կառույցի շահագործման եւ պահպանմանը:

Սույն դրույթը խնդրահարույց է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի տեսանկյունից, որի համաձայն՝ պետական գույքի կառավարմանն առնչվող հարցերում ՀՀ կառավարությունն ունի բացարձակ իրավասություն, ուստի ԱԶԲ-ի կողմից գույքի կառավարման վերաբերյալ որոշումների առնչությամբ համաձայնություն ստանալու պահանջը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ Դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքվելիք 236.0 մլն եվրո արժեքով «Դիմակայուն եւ ներառական տնտեսական միջանցքի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) (Սիսիան-Քաջարան 60կմ-ի ճանապարհի Հյուսիսային ենթահատված) կառաջացնի պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ, քանի որ 2025թ. պետական բյուջեով սույն նպատակով շինարարական աշխատանքների համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Միաժամանակ, Համաձայնագրում պետական բյուջեի եկամուտների նվազեցման դրույթներ առկա չեն:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ


Հարգելի՜ պարոն Խուդաթյան,


Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի Տրանշ 4՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) կառուցման ներդրումային ծրագրի երեք ենթահատվածներից մեկի՝ շուրջ 27,1 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատվածի (այսուհետ՝ Ծրագիր) կառուցումը:

Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու պետական մարմինը, Համաձայնագրով սահմանված հասկացությամբ Ծրագիրն իրականացնող գործակալությունը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է:

Համաձայնագրով սահմանվել է նաեւ Ծրագրի համաձայնագրով նախատեսված գործողությունների անմիջական իրականացումն ապահովող Ծրագրի իրականացման գրասենյակը, որը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է: Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը որպես Ծրագիրն իրականացնող գրասենյակ, Ծրագրի իրականացման ձեռնարկում սահմանված մանրամասն ընթացակարգերի համաձայն պետք է ապահովի Ծրագրի համակարգումը, կառավարումը, մշտադիտարկումն ու գնահատումը, ներառյալ՝ Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումների կազմակերպումը, Ծրագրի համար անհրաժեշտ բոլոր հողերի օտարումները, Ծրագրի համար պատրաստված Բնապահպանական եւ սոցիալական կառավարման պլանով, Գենդերային գնահատման եւ գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովումը, Ծրագրի շրջանակներում վճարումների իրականացումը, Ծրագրի ընթացքի ու ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ Համաձայնագրով նախատեսված Ծրագրի կատարմանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը:


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն