Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «քաղաքացիաիրավական» բառից հետո լրացնել «կամ աշխատանքային» բառերը:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների համար Ակադեմիան, հնարավորության դեպքում, կազմակերպում է նրանց բնակության ապահովումը:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «, որը զուգորդվում է` մինչեւ 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» կետադրական նշանը եւ բառերը.
2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, որը զուգորդվում է` մինչեւ 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» կետադրական նշանը եւ բառերը.
3) 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, իսկ ծախսերում նախատեսվում է փոփոխություն՝ նվազեցման տեսքով: Մասնավորապես, 2025 թվականին մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին տրամադրվող կրթաթոշակի ընդհանուր չափը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 44,169.2 հազար ՀՀ դրամ: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում նախատեսվում է այդ գումարը տնտեսել:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում