Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10986-03.06.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71-74-րդ մասերով.

«
71. ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
72. ռիելթորի որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար բազային տուրքի եռապատիկի չափով
73. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝
ա) ֆիզիկական անձանց համար (յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի համար) բազային տուրքի 5-ապատիկի չափով
բ) ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների եւ անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար) բազային տուրքի 450-ապատիկի չափով
74. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգին անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար) բազային տուրքի 500-ապատիկի չափով

»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր 73-րդ եւ 74-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ռիելթորական գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման չի հանգեցնելու, իսկ 2026 թվականի պետական բյուջեում առաջացնելու է մոտ 60 մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ պայմանավորված նոր գործիքակազմի ներդրման հետ, իսկ 2027 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է եկամուտների աճ, քանի որ նախատեսվում է վճարներ՝ ֆիզիկական անձանց համար (միասնական տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի տեղադրման համար) 5.000 ՀՀ դրամ, միասնական տեղեկատվական համակարգին անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար) 500 հազար ՀՀ դրամ, իսկ ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների եւ անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար) 450 հազար ՀՀ դրամ չափերով: Ինչպես նաեւ ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար 30 հազար ՀՀ դրամ եւ ռիելթորի որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար 3.000 ՀՀ դրամի չափերով: Բյուջետային մուտքերի հստակ ֆինանսական գնահատական հնարավոր չէ տալ, քանի որ ներկայումս տվյալ գործունեություն իրականացնող անձանց շրջանակը հստակ չէ:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն