Armenian ARMSCII Armenian
Կ-10986-03.06.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71-74-րդ կետերով.
 
«71. ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար  բազային տուրքի 
30-ապատիկի չափով
72. ռիելթորի որակավորման վկայականը վերաձեւակերպելու համար  բազային տուրքի 
եռապատիկի չափով
73. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝
ա) ֆիզիկական անձանց համար (յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի համար)  բազային տուրքի չափով
բ) ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների եւ անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար)  բազային տուրքի
450-ապատիկի չափով
74. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար)  բազային տուրքի
500-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 73-րդ եւ 74-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունիսի 1-ից: