Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1082-21.05.2025,16.06.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18.2-րդ հոդվածի`

1) վերնագրում «վերցնելով» բառից հետո լրացնել «կամ թվային հաշվառման փաստաթղթի գործողությունը կասեցնելով» բառերը.

2) 1-ին մասում «հաշվառման փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, իսկ դրա թվային տարբերակի դեպքում՝ կասեցնել դրա գործողությունը» բառերը.

3) 2-րդ մասում «հաշվառման փաստաթուղթը վերցնելու» բառերից հետո լրացնել «կամ թվային հաշվառման վկայագրի գործողությունը կասեցնելու» բառերը.

4) 3-րդ մասում «հաշվառման փաստաթուղթը վերցնելով» բառերից հետո լրացնել «կամ դրա թվային տարբերակի գործողությունը կասեցնելով» բառերը.

5) 4-րդ մասում «հիմքերը վերացնելուց հետո» բառերից հետո լրացնել «թվային հաշվառման վկայագրի գործողությունն անմիջապես ապակասեցվում է, իսկ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետի՝

1) 1-ին ենթակետում «վկայականը» բառից հետո լրացնել «կամ դրա թվային տարբերակը» բառերը.

2) 2-րդ ենթակետում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «(կամ հաշվառման վկայագրի թվային տարբերակը)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի`

1) 5-րդ մասում «ազգային» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից թվային եղանակով հատկացված ազգային վարորդական վկայականների թվային տարբերակները)» բառերը.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականը ստանալու կամ դրա թվային տարբերակը հատկացնելու պահից:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող վարորդական իրավունքի վկայականներ կամ հաշվառման վկայագրեր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ եղանակով, առանց պետական տուրքի վճարման, ձեւավորում է համապատասխանաբար թվային վարորդական վկայական կամ հաշվառման վկայագիր: