Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10822-21.05.2025,16.06.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 26.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«
26.1. սեփականատիրոջ անվամբ առաջին անգամ հաշվառվող ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) միայն թվային հաշվառման վկայագիր տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«
1.1. որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա առաջին անգամ միայն թվային վարորդական վկայական տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
1.2. վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար
քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում, քննության հաջորդ աշխատանքային օրը կրկին քննությանը մասնակցելու համար`
բազային տուրքի քառասունհինգապատիկի,
իսկ 3-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով,
երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ բացասական հանձնված քննության դեպքում քննությանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը քննությանը մասնակցելու համար՝ բազային տուրքի քառասունհինգապատիկի,
իսկ 14-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով
1.3. տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տպագրված փաստաթղթերը եւ (կամ) հաշվառման համարանիշներն առաքելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: