Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները եւ ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետեւանքներից սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը եւ գիտատեխնիկական առաջընթացին:» բառերը փոխարինել «ոլորտում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի իրավահարաբերությունները, չափումների, մեծությունների չափման միավորների, չափանմուշի (էտալոն), ստանդարտ նմուշի, չափման միջոցի նկատմամբ եւ դրանց պահպանմանը ներկայացվող պահանջները, ստանդարտ նմուշի, չափման միջոցի, չափման մեթոդիկայի (մեթոդի) կիրառմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ չափումների միասնականության ապահովման ոլորտին (այսուհետ՝ չափագիտության) առնչվող (ներառյալ աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը) հարաբերությունները:» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ազգային չափանմուշ (ազգային էտալոն)՝ չափանմուշ, որը չափագիտության լիազոր մարմնի կողմից ճանաչվել է որպես հիմք եւ օգտագործվում է պետության կամ տնտեսության մեջ տվյալ տեսակի մեծության այլ չափանմուշներին արժեք վերագրելու համար.».
բ. 2-րդ կետի «որն» բառը փոխարինել «որը կանոնավոր կերպով» բառերով .
գ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) չափանմուշ (էտալոն)՝ տվյալ մեծության սահմանման նյութականացում՝ մեծության հաստատված (որոշված) արժեքով եւ չափման անորոշությամբ, օգտագործվում է որպես ելակետ.».
դ. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) չափագիտական հետեւելիության շղթա (հետեւելիության շղթա)՝ չափանմուշների եւ տրամաչափարկումների հաջորդականության շղթա, որն օգտագործվում է չափման արդյունքը չափանմուշի հետ փոխկապակցելու համար.».
ե. 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1) չափագիտական հետեւելիություն՝ չափման արդյունքի հատկություն, որի համաձայն արդյունքը կարող է հարաբերակցվել համեմատության հիմքի հետ' փաստաթղթավորված շարունակական անխախտ տրամաչափարկման շղթայի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ներդրում ունի չափումների անորոշության մեջ.».
զ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
է. 7-րդ կետի «կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմին» բառերով.
ը. 9-րդ կետի «չափում կատարելու համար նախատեսված սարք, որը կարող է կիրառվել առանձին կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ.» բառերը փոխարինել «սարք, որն օգտագործվում է չափումներ կատարելու համար, առանձին կամ մեկ կամ մի քանի օժանդակ սարքերի հետ միասին.» բառերով.
թ. 9-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9.1) սոցիալական եւ տնտեսական նշանակություն ունեցող չափման միջոց՝ չափման միջոց, որի չափագիտական բնութագրերը, թույլատրելի առավելագույն սխալանքները եւ ճշտությունը սահմանվում է չափագիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից.».
ժ. 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) չափման միջոցի տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների՝ վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, եւ չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջեւ, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար.».
ժա. 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11) չափման միջոցի ստուգաչափում՝ գործողությունների ամբողջություն, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է կամ չի բավարարում սահմանված չափագիտական պահանջներին եւ արդյունքում տրամադրվում է չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ.
ժբ. 11-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին եւ 11.2-րդ կետերով.
«11.1) չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյուքները հավաստող փաստաթուղթ՝ վկայական, QR կոդ (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունն, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկեր, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ, նշան կամ նշանների համակցություն, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են, որ կատարվել է չափման միջոցի ստուգաչափում եւ հաստատվել է դրա համապատասխանությունը սահմանված պահանջներին կամ ծանուցագիր, ստուգաչափման դրոշմի արտատիպի մարման պատկեր, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են անհամապատասխանությունը սահմանված պահանջներին.
11.2) չափման միջոցի ստուգաչափման դրոշմի մարում՝ չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի չեղարկում չափման միջոցի օրենսդրական պահանջներին այլեւս չհամապատասխանելու դեպքում.».
ժգ. 12-րդ եւ 13-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) չափման միջոցի փորձաքննություն՝ դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, սպառողների կամ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով իրականացվող չափման միջոցի ստուգաչափում, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների չափագիտական բնութագրերի որոշում.
13) չափում՝ փորձարարական գործընթացով մեկ կամ մի քանի մեծությունների արժեքների ստացում, որոնք կարելի է վերագրել մեծությանը.».
ժդ. 14-րդ կետի «իսկ չափումների» բառերից հետո լրացնել «առավելագույն թույլատրելի» բառերով.
ժե. 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) ստանդարտ նմուշ՝ հատկորոշված բնութագրերի նկատմամբ բավարար համասեռ ու կայուն նյութ, որը ճանաչվել է պիտանի չափումների կամ անվանական բնութագրերի ուսումնասիրության ժամանակ.».
ժզ. 16-րդ կետի «միջոցի» բառից հետո լրացնել «եւ ստանդարտ նմուշի» բառերով.
ժէ. 16-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին եւ 16.2-րդ կետերով.
«16.1) տեսակի հաստատում՝ իրավական նշանակություն ունեցող որոշում՝ հիմնված տեսակի գնահատման ուսումնասիրության վրա, առ այն, որ չափման միջոցի եւ ստանդարտ նմուշի տեսակը համապատասխանում է օրենքով սահմանված համապատասխան պահանջներին եւ որի արդյունքում տրվում է տեսակի հաստատման սերտիֆիկատ.
16.2) տեսակի հաստատման ճանաչում՝ կողմի (չափագիտության ազգային մարմին) կայացրած որոշում, կամավոր կամ երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածության հիման վրա, որով մյուս կողմի (այլ երկրի չափագիտության ազգային մարմնի) կողմից հաստատված տեսակը ճանաչվում է որպես օրենսդրական պահանջներին համապատասխանող, նոր տեսակի հաստատման սերտիֆիկատի տրամադրմամբ.».
ժը. 18-րդ կետից հանել «չափագիտական հսկողություն եւ» բառերը.
ժթ. 18.1-ին կետի «չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ» բառերը փոխարինել «սույն օրենքով եւ ոլորտը կանոնակարգող» բառերով, իսկ «միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների» բառերը փոխարինել «միջոցի շուկայահանման եւ շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների (մեթոդների)» բառերով.
ի. 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
իա. 19-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 20-28-րդ կետերով.
«20) չափման մեթոդիկա (մեթոդ)՝ չափման մոդելի վրա հիմնված մեկ կամ մի քանի չափման սկզբունքների եւ տվյալ չափման մեթոդիկայի (մեթոդի) համաձայն չափման մանրամասն նկարագրություն, որն իր մեջ ներառում է չափման արդյունքը ստանալու համար յուրաքանչյուր հաշվարկ.
21) չափման ռեֆերենս մեթոդիկա (մեթոդ)՝ չափման մեթոդիկա (մեթոդ), որը նույն տեսակի մեծությունների չափման այլ մեթոդիկաներից (մեթոդներից) ստացված չափվող մեծության արժեքների չափման ճշտությունը գնահատելիս, տրամաչափարկելիս կամ ստանդարտ նմուշների բնութագրերը որոշելիս ընդունված է որպես ըստ նշանակության օգտագործման համար պիտանի չափման արդյունքներ տրամադրող.
22) չափման մեթոդիկայի (մեթոդ) վկայագրում՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) հետազոտություն եւ հավաստում, որ այն համապատասխանում է չափումների նկատմամբ սահմանված չափագիտական պահանջներին.
23) չափագիտական վկայագրում՝ իր կազմում մեկից ավելի չափիչ սարք ունեցող կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ աշխատող չափման միջոցների համալիրների ստուգաչափում.
24) շուկայահանում՝ չափման միջոցը կամ չափածրարված արտադրանքն առաջին անգամ շուկայահանելը.
25) կապարակնքում՝ չափման միջոցը փոփոխությունից, վերակարգավորումից, մասերի հեռացնելուց, ծրագրային ապահովմանը միջամտելուց եւ այլ ցանկացած չարտոնված գործողություններից պաշտպանելու կամ չափման միջոցի շահագործումն արգելելու համար նախատեսված միջոց.
26) չափածրարված արտադրանք՝ առանց գնորդի ներկայության փաթեթավորված եւ շուկայահանված արտադրանք, որի պարունակությունն ունի նախասահմանված արժեք եւ այն հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխությունների ենթարկելու.
27) չափագիտության խորհուրդ՝ չափագիտության ազգային մարմնին աջակցող խորհրդատվական խորհուրդ.
28) միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ՝ մեծությունների միջազգային համակարգի միավորների վրա հիմնված, Կշռի եւ չափի գերագույն համաժողովի (ԿՉԳՀ/CGPM) կողմից ընդունված միավորների համակարգ, դրանց անվանումները եւ պայմանանշանները, ներառյալ նախածանցների շարքերը, անվանումները եւ պայմանանշանները՝ օգտագործման կանոնների հետ միասին.».
2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքում չսահմանված հասկացությունները ունեն Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության «Օրենսդրական չափագիտության եզրույթների միջազգային բառարան» ՕԻՄԼ Հ 1 (OIML V 1) եւ «Չափագիտության միջազգային բառարան. Հիմնական եւ ընդհանուր հայեցակարգեր ու հարակից եզրույթներ» ՕԻՄԼ Բ2 (OIML V 2) բառարաններով սահմանված հասկացությունների իմաստը:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գլուխ 2. ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻՆ, ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻՆ (ՄԵԹՈԴԻՆ), ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Մեծությունների չափման միավորներին ներկայացվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) եւ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ/OIML) կողմից ընդունված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների չափման միավորները եւ չափումների սանդղակները, որոնց հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների արտահամակարգային միավորները՝ հարաբերված միջազգային համակարգի միավորների հետ:
2. Արտահանվող արտադրանքի, այդ թվում՝ չափման միջոցի բնութագրերը եւ չափորոշիչները կարող են արտահայտվել պատվիրատուի հետ կնքված պայմանագրով նախատեսված մեծությունների չափման միավորներով:
3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են՝
1) միջազգային առեւտրի համար.
2) օդային եւ ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների եւ անվտանգության համար:
4. Առեւտրում, գովազդում, հրապարակումներում, դասագրքերում արգելվում է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ սույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված մեծությունների չափման միավորներից տարբեր միավորներ, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) հրապարակումներում եւ ուսուցման ժամանակ հիշատակվում են պատմականորեն օրենքով չսահմանված միավորներ.
2) փաստաթղթերը կամ հրապարակումները նախատեսված են միավորների տարբեր համակարգեր ունեցող երկրների օգտագործողների համար.
3) եթե երաշխավորված միավորներից տարբեր միավորների հետ համատեղ նշված է դրանց համարժեք երաշխավորված միավորների արժեքները:»:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Ազգային եւ աշխատանքային չափանմուշներին ներկայացվող պահանջները
1. Ազգային չափանմուշների համակարգը ստեղծվում է կիրառման երաշխավորված միավորների պահպանման, տարածման եւ տնտեսության պահանջարկը բավարարելու նպատակով եւ բաղկացած է չափագիտության ազգային մարմնի եւ այլ կազմակերպությունների չափանմուշներից:
2. Ազգային չափանմուշները պետք է ապահովեն չափագիտական հետեւելություն միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգին, միջազգային hամատեղելիություն եւ ճանաչում: Ազգային չափանմուշների չափագիտական հետեւելիության ապահովման պատասխանատվությունը կրում է չափանմուշ պահպանող կառույցը:
3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող աշխատանքային չափանմուշները պետք է ապահովեն չափագիտական հետեւելիություն միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի հետեւելի չափանմուշներին:
4. Ազգային չափանմուշի պահպանման եւ կիրառման կանոններին հետեւելն իրականացվում են այն կառույցներում, որտեղ պահվում են չափանմուշը:»:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածի՝
1) վերնագրում «միջոցները» բառը փոխարինել «միջոցներին ներկայացվող պահանջները» բառերով.
2) 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետրյալ խմբագրությամբ.
«3. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում տեսակը չհաստատված եւ ստուգաչափում չանցած չափման միջոցի կիրառումն արգելվում է:»:
Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) վերնագրում «նմուշները» բառը փոխարինել «նմուշին ներկայացվող պահանջները» բառերով.
2) 1-ին մասի «հաստատման» բառից հետո լրացնել «, եթե չունի չափագիտական հետեւելիությունը հավաստող փաստաթուղթ» բառերով.
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ստանդարտ նմուշը նախատեսված է նյութերի բաղադրության կամ հատկությունների բնութագրերը վերարտադրելու, պահելու եւ փոխանցելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար հաստատված մեծությունների միավորների արժեքներով:»:
Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) վերնագրում «մեթոդիկաները» բառը փոխարինել «մեթոդիկային (մեթոդին) ներկայացվող պահանջները» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Չափման մեթոդիկան (մեթոդը) ներառում է չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման գործընթացը, տեխնիկական միջոցները, ինչպես նաեւ չափման արդյունքի մշակման եւ հաշվարկման կարգը:».
3) 2-րդ մասը «վկայագրման» բառից հետո լրացնել «, եթե միջազգայնորեն ճանաչված չեն» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Չափման մեթոդիկան (մեթոդ), այդ թվում ռեֆերենս մեթոդիկան (մեթոդը) հատուկ նկարագրված գործողությունների ամբողջություն է, որի իրականացումն ապահովում է չափման արդյունքների ստացումը ճշգրտության սահմանված ցուցանիշներով:»:
Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին, 9.2-րդ եւ 9.3-րդ հոդվածներով.
«Հոդված 9.1. Չափման միջոցի տեսակի հաստատմանը ներկայացվող պահանջները
1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող եւ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման:
2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձեւը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:
3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է չափագիտության ազգային մարմինը:
Հոդված 9.2. Չափման միջոցի ստուգաչափմանը ներկայացվող պահանջները
1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող եւ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:
2. Չափման միջոցի ստուգաչափումը, որի կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից, լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող եւ կամավոր:
3. Չափման միջոցի ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման՝ որպես ստուգաչափող:
4. Չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափումն իրականացնող կազմակերպության կողմից ստուգաչափման դրական արդյունքները հավաստող համապատասխան փաստաթղթի տրամադրմամբ, ըստ անհրաժեշտության կապարակնքելով չափման միջոցը:
5. Չափման միջոցի ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում (չեղարկում) է ստուգաչափման դրոշմի արտատիպը՝ համաձայն չափագիտության լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի եւ առձեռն կամ էլեկտրոնային փոստով ներկայացնում է չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագիր:
6. Չափման միջոցի ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է:
7. Չափման միջոցի ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք: Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի չափման միջոցի ստուգաչափումն իրականացվում է Չափագիտության ազգային մարմնի կողմից:
Հոդված 9.3. Օրենսդրական չափագիտության գործառույթները
1. Օրենսդրական չափագիտության գործառույթներն են՝
1) չափման միջոցի եւ ստանդարտ նմուշի տեսակի հաստատումը.
2) չափման միջոցի ստուգաչափումը եւ չափագիտական վկայագրումը.
3) չափումների կատարման մեթոդիկայի (մեթոդի) վկայագրումը.
4) չափման միջոցների փորձաքննությունը:»:
Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրութայմբ.
«Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները չափագիտության ոլորտում
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1) սահմանում է սոցիալական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող չափման միջոցներին ներկայացվող պահանջները.
2) սահմանում է մեծությունների միավորի, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձեւը եւ կիրառման կանոնները.
3) սահմանում է չափանմուշը որպես ազգային չափանմուշ ճանաչելու, պահպանելու, կատարելագործելու եւ դրա ճանաչումը դադարեցնելու մասին կարգը.
4) սահմանում է չափածրարված արտադրանքին ներկայացվող չափագիտական պահանջները.
5) սահմանում է որպես չափիչ անոթ օգտագործվող շշերին ներկայացվող չափագիտական պահանջները.
6) սահմանում է ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջները.
7) սահմանում է օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները եւ դրանցում կիրառվող չափման միջոցների ցանկը.
8) սահմանում է օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցի ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման եւ արտահանման երկրի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից Չափագիտության ազգային մարմնին եւ չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը:»:
Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.
«Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմինը
1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը:
2. Չափագիտության լիազոր մարմինը՝
1) մշակում եւ համակարգում է պետական քաղաքականության իրականացումն օրենսդրական չափագիտության ոլորտում.
2) համակարգում է չափագիտության ազգային մարմնի գործունեությունը.
3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում.
4) սահմանում է չափման միջոցի եւ ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցների հիման վրա, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի եւ ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձեւերը, տեսակի հաստատման նշանի պատկերը.
5) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը.
6) սահմանում է չափման միջոցի եւ ստանդարտ նմուշի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը.
7) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման, փորձաքննության կազմակերպման եւ իրականացման կարգը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա, չափման միջոցի ստուգաչափման համար ներկայացվող հայտի ձեւը, ստուգաչափման վկայականի ձեւը, որը կարող է լինել QR կոդի տեսքով (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունն, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը, դրոշմի արտատիպի մարման պատկերը, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը, չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու ընթացակարգը եւ ծանուցագրի ձեւը.
8) սահմանում է չափագիտության կառավարման խորհրդի անհատական կազմը եւ գործունեության կարգը.
9) ճանաչում է ազգային չափանմուշը, հաստատում է դրա կատարելագործումը եւ դադարեցնում է ճանաչումը.
10) ընդունում եւ գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության եւ Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) ուղեցույցային փաստաթղթերի հայերեն տարբերակները:
Հոդված 14. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) պահպանում է իր կազմում գտնվող ազգային չափանմուշի աշխատանքային կարգավիճակը, կատարելագործում է ազգային չափանմուշը, ինչպես նաեւ իրականացնում է ազգային չափանմուշի՝ չափագիտական հետեւելիության ապահովումը մինչեւ միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ.».
բ. 2-րդ կետի «ապահովում է» բառից հետո լրացնել «իր կազմում գտնվող» բառերով.
գ. 4-րդ կետի «վկայագրում» բառից հետո լրացնել «, եթե չունի չափագիտական հետեւելիությունը հավաստող փաստաթուղթ» բառերով.
դ. 7-րդ կետի «աշխատանքներ» բառից հետո լրացնել «չափագիտական» բառով.
ե. 8-րդ կետի «իրականացնում է» բառից հետո լրացնել «չափումներ եւ» բառերով, իսկ «մեթոդիկաների» բառից հետո լրացնել «(մեթոդների)» բառով.
զ. 10-րդ կետի «միջոցների» բառը փոխարինել «միջոցի եւ ստանդարտ նմուշի» բառերով.
է. 10.1-ին կետի «միջոցի» բառից հետո լրացնել «եւ ստանդարտ նմուշի» բառերով.
ը. 11-րդ կետի «վարում է» բառից հետո լրացնել «տեսակը» բառով.
թ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
ժ. 13-րդ կետի «ստուգաչափում» բառից հետո լրացնել «եւ չափագիտական վկայագրում» բառերով.
ժա. 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) չափագիտության ոլորտում կազմակերպում եւ իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափում իրականացնող մասնագետների ուսուցում, այնպես էլ չափագիտության ոլորտում համապատասխանության գնահատման մարմիների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում եւ շնորհում է համապատասխան վկայագրեր.».
ժբ. 15-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
ժգ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-19-րդ կետերով.
«16) իրականացնում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն.
17) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում չընդգրկված չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը՝ տեսակի հաստատման ժամանակ.
18) անհրաժեշտության դեպքում ստեղծում է չափագիտության խորհուրդ եւ սահմանում նրա գործունեության կարգը.
19) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 15. Օրենքի 12-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Չափագիտության կառավարման խորհուրդը».
2) 1-ին մասում «7 անդամներից՝ չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների եւ 3 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից» բառերը փոխարինել «Խորհրդի նախագահից, 10 անդամներից՝ չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 5 պետական կառավարման համակարգի մարմինների եւ 5 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:» բառերով.
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 6-րդ մասը «անգամ:» բառից հետո լրացնել «Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաեւ հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով:» բառերով.
5) 8-րդ մասի 2-րդ կետի «ծրագրերը» բառից հետո լրացնել «եւ հեռանկարային գործունեության հնգամյա ռազմավարությունները.» բառերով.
6) 8-րդ մասի 4-րդ կետի «լիազոր պետական կառավարման » բառերը փոխարինել «լիազորված պետական կառավարման համակարգի» բառերով.
7) 8-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) չափագիտության լիազոր մարմնին ներկայացնում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ Հայաստանի Հանրապետությունում չափագիտության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ:»:
Հոդված 16. Օրենքի 13-րդ, 14-րդ, 15-րդ եւ 16-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «13-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով:
Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 19. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 5. ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
Հոդված 20. Օրենքի 20-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Չափագիտական վերահսկողության նպատակները եւ խնդիրները».
2) 1-ին մասի « չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով» բառերը փոխարինել « սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով» բառերով.
3) 2-րդ մասի «13-րդ հոդվածով սահմանված օրենսդրական չափագիտական ոլորտների վրա:» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների, ինչպես նաեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված պահանջների վրա:» բառերով.
4) 3-րդ մասի՝
ա. 2-րդ կետում «մեթոդիկաների» բառը փոխարինել «մեթոդիկայի (մեթոդի)» բառերով.
բ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) չափագիտության ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը:»:
Հոդված 21. Օրենքի 21-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը եւ տեսչական մարմնի ծառայողը».
2) 1-ին մասի՝
ա. 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
բ. 4-րդ կետում «մեթոդիկաների» բառից հետո լրացնել «(մեթոդների)» բառով.
3) 2-րդ մասի «աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի եւ (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:» բառերը փոխարինել «ստուգաչափված չափման միջոց (չափագիտական հետեւելիությունն ապահովող), համապատասխան չափման միջոցի օգտագործման անհնարինության դեպքում տեսչական մարմինը կարող է դիմել Չափագիտության ազգային մարմնին վերջինիս չափման միջոցը ժամանակավորապես օգտագործելու համար՝ համապատասխան փորձագետի տրամադրմամբ, փորձաքննություն անցկացնելու խնդրանքով:» բառերով.
4) 3-րդ մասի «կարգադրագրի ձեւը» բառերը փոխարինել «կարգադրագրի, չափման միջոցի շահագործումն արգելող կապարակնիքի եւ կապարակնքման ակտի ձեւերը» բառերով.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Տեսչական մարմնի ծառայողը՝
1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը.
2) ստուգման ընթացքում արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ ըստ անհրաժեշտության կապարակնքում է չափման միջոցը՝ կազմելով կապարակնքման ակտ եւ արգելելով վերջինիս շահագործումը.
3) ստուգում է տեսակը հաստատված, ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին, իսկ ստուգման ընթացքում համապատասխան սարքերի բացակայությամբ պայմանավորված գրավոր հրավիրում է նաեւ Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.
4) չափման միջոցների նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրավաբանական անձի եւ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը եւ փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին ստուգելու նպատակով կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ: »:
Հոդված 22. Օրենքի 22-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 23. Օրենքի 24-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) չափման միջոցի շահագործման արգելմանը, եթե այն չի անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում կամ տեսակը հաստատված չէ կամ չի համապատասխանում հաստատված տեսակին կամ չի համապատասխանում չափագիտական կանոներին եւ նորմերին.».
2) 2-րդ մասի «տնտեսավարող սուբյեկտի» բառերը փոխարինել «իրավաբանական անձի եւ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Իրավաբանական անձը եւ անհատ ձեռնարկատերը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնել տեսչական մարմնին:»
4) 4-րդ մասի «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
5) 4.1-ին մասի «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
6) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա կամ տեսչական մարմին կարգադրագրի կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է չափման միջոցի իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագիրը եւ գրավոր ծանուցում իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:»:
Հոդված 24. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 25. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Չափագիտական աշխատանքների եւ մատուցված ծառայությունների համար վճարումը
1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման՝ տվյալ աշխատանքներն իրականացնող մարմնի կողմից սահմանած գներին համապատասխան, բացառությամբ հանրային ծառայությունները կարգավորող ոլորտների, որոնցում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման գները սահմանվում են լիազոր մարմնի կողմից:
2. Պատվիրատու հանդես եկող իրավաբանական անձը եւ անհատ ձեռնարկատերը փոխհատուցում է չափագիտական աշխատանքներ կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների եւ միջոցների՝ մինչեւ աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:»:
Հոդված 26. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) տասներկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը.
2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ ամսվա ընթացքում չափագիտության լիազոր մարմինը հաստատում է սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող 10.1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը.
«Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները եւ ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետեւանքներից սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը եւ գիտատեխնիկական առաջընթացին:
Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային բացթողումների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը:
Նախագծով նախատեսվել են.
2) չափագիտության հետ կապված հնարավոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
3) չափագիտության ոլորտում գիտական հետազոտությունների եւ զարգացման նախագծերի, ինչպես նաեւ գիտական եւ կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
4) չափագիտության ոլորտի զարգացման, արդիականացման, չափագիտական կարիքների բացահայտման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը եւ այլ գործառույթներ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Չափագիտության ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով չափագիտության ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաեւ նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող փորձին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել որոշակի հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանումը:
Միաժամանակ նշենք, որ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, ուստի այս ոլորտում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման ծառայությունների իրականացման վերապահումը 100 % պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությանը պայմանավորված է նաեւ ընդհանուր շահի ռիսկի նվազմամբ եւ հանրային ծառայությունները կարգավորվող ոլորտի մենաշնորհի սահմանման հանգամանքը պայմանավորված է անաչառության պահպանման սկզբունքով, հաշվի է առնված այն հանգամանքը, որ այդ ոլորտում ծառայություններ են մատուցում խոշոր ընկերություններ եւ վերջիններիս կողմից ստուգաչափման լաբորատորիաների հիմնումը եւ հավատարմագրումը մեծ ջանքեր չեն պահանջի, որի արդյունք կարող է հանդիսանալ անմիջականորեն շահերի բախման առաջացումը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նպատակը եւ բնույթը.
1. Օրենսդրական չափագիտության հիմնական նպատակն է.
1) քաղաքացիների, հասարակության եւ պետության իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը ոչ հավաստի չափման արդյունքների բացասական հետեւանքներից.
2) պետության պաշտպանության եւ անվտանգության, այդ թվում՝ տնտեսական անվտանգության ապահովման, քաղաքացիների կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի պահպանության, կենդանական եւ բուսական աշխարհի պաշտպանության նպատակով օգտագործվող չափումների օբյեկտիվ, հավաստի եւ համադրելի արդյունքներ ստանալը.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը եւ գիտատեխնիկական առաջընթացին նպաստելը.
4) միջազգային առեւտրի պահանջների պահպանումը:
Նախագծով նախատեսված պահանջների սահմանմամբ նախատեսվում է կարգավորել չափումների միասնականության ապահովման ոլորտը՝ համապատասխանեցնելով միջազգային պրակտիկայում գործող փորձին եւ օրենսդրությանը:
4. Ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման բնագավառում համապատասխան կարգավորումների հստակեցում, բնագավառի արդիականացում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են).
«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Էկոնոմիկայի նախարարության գլխի 11-րդ կետն է «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» նպատակը, որի ներքո իրականացվող միջոցառումների ակնկալվող արդյունք է իրավական, ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը՝ համապատասխանեցնելով միջազգային պահանջներին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում