Հոդված 1. Վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«ԱՂԵՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԿՆՔՄԱՆ (ԴՐԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ) ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աղետների հանդեպ դիմակայուն ենթակառուցվածքների միավորում» (Coalition for Disaster Resilient Infrastructure/CDRI) կազմակերպությունը հիմնադրվել է 2019թ-ին Հնդկաստանի վարչապետ Շրի Նարենդրա Մոդիի կողմից եւ այսօր արդեն ունի 40 անդամ պետություն, մի շարք միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններ, որոնց թվում են ՄԱԶԾ, Համաշխարհային Բանկը, Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գրասենյակը, ԵՄ եւ այլն:
CDRI հիմնական առաքելությունն է կլիմայի փոփոխության եւ աղետների կանխարգելման դիմակայության ուժեղացմանն ուղղված նոր եւ գոյություն ունեցող ենթակառուցվածքների զարգացումն ու կատարելագործումը: Միավորումը գործում է որպես համապարփակ ու բազմակողմ հարթակ՝ երկրների կառավարությունների առաջնորդող դերակատարմամբ եւ հնարավորություն է տալիս բարելավելու անդամ երկրներում գործող ենթակառուցվածքային համակարգերը:
Կազմակերպությանը ՀՀ անդամակցությունը համահունչ է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված (Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի 1717-Լ որոշում) գերակա ուղղություններին:
Կազմակերպության գործունեությունն ուղղված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին աջակցելուն, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների շրջանակային ծրագրից բխող միջոցառումների իրականացմանը եւ Փարիզյան համաձայնագրով ամրագրված դրույթների պատշաճ կատարմանը:
CDRI-ին անդամակցելը կնպաստի կլիմայի փոփոխության եւ աղետների կանխարգելման դիմակայության ուժեղացմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու կատարելագործմանը, աղետների ռիսկերի կառավարման քաղաքականության մշակման, արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդրմանը, փորձի փոխանակմանը, փորձագիտական աջակցությանը, կարողությունների զարգացմանը, վերջին քսանամյակում Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթների կտրուկ աճի միտումների կանխատեսմանն ու նվազեցման գործընթացներին:
Միավորմանը անդամակցելու պարտադիր անդամավճար առկա չէ:
Ելնելով վերոգրյալից եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի հիմքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Աղետների հանդեպ դիմակայուն ենթակառուցվածքների միավորում» կանոնադրության կնքումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Աղետների հանդեպ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիա» (Coalition for Disaster Resilient Infrastructure/CDRI) կազմակերպությունը հիմնադրվել է 2019թ. Հնդկաստանի վարչապետ Շրի Նարենդրա Մոդիի կողմից եւ այսօր արդեն ունի 42 անդամ պետություն, 7 միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություն, այդ թվում՝ ՄԱԶԾ, ԵՄ եւ այլն:
CDRI հիմնական առաքելությունն է կլիմայի փոփոխության եւ աղետների կանխարգելման դիմակայության ուժեղացմանն ուղղված նոր եւ գոյություն ունեցող ենթակառուցվածքների զարգացումն ու կատարելագործումը: Կոալիցիան գործում է որպես համապարփակ ու բազմակողմ հարթակ` երկրների կառավարությունների առաջնորդող դերակատարմամբ եւ հնարավորություն է տալիս բարելավելու անդամ երկրներում գործող ենթակառուցվածքային համակարգերը:
Կազմակերպությանը ՀՀ անդամակցությունը համահունչ է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030թթ. ռազմավարությամբ սահմանված (Կառավարության 2023թ. հոկտեմբերի 5-ի 1717-Լ որոշում) գերակա ուղղություններին:
Կազմակերպության գործունեությունն ուղղված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին աջակցելուն, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. շրջանակային ծրագրից բխող միջոցառումների իրականացմանը եւ Փարիզյան համաձայնագրով ամրագրված դրույթների պատշաճ կատարմանը:
CDRI-ին անդամակցելը կնպաստի կլիմայի փոփոխության եւ աղետների կանխարգելման դիմակայության ուժեղացմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու կատարելագործմանը, աղետների ռիսկերի կառավարման քաղաքականության մշակմանը, արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդրմանը, փորձի փոխանակմանը, փորձագիտական աջակցությանը, կարողությունների զարգացմանը, վերջին քսանամյակում Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթների կտրուկ աճի միտումների կանխատեսման ու նվազեցման գործընթացներին:
Միավորմանն անդամակցելու պարտադիր անդամավճար առկա չէ:
Կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ է հաստատել դրա կանոնադրությունը եւ պաշտոնական նամակի միջոցով անդամակցության հայտ ներկայացնել կազմակերպության ղեկավարների խորհրդի համանախագահներին կամ գլխավոր տնօրենին: Ղեկավարների խորհուրդը կքննարկի հայտը եւ կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո կազմակերպության քարտուղարությունը կհրապարակի անդամակցության նամակը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Աղետների հանդեպ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից համարում է նպատակահարմար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՑԱՆԿ
«Աղետների հանդեպ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիա» կազմակերպության մասնակից պետությունների եւ կազմակերպությունների
Պետություններ
1. Աֆղանստան
2. Անտիգուա եւ Բարբուդա
3. Արգենտինա
4. Ավստրալիա
5. Բանգլադեշ
6. Բութան
7. Բրազիլիա
8. Կանադա
9. Չադ
10. Չիլի
11. Կուբա
12. Դոմինիկյան Հանրապետություն
13. Էկվադոր
14. Ֆիջի
15. Ֆրանսիա
16. Գերմանիա
17. Գանա
18. Գվատեմալա
19. Գայանա
20. Հայիթի
21. Հոնդուրաս
22. Հնդկաստան
23. Իտալիա
24. Ջամայկա
25. Ճապոնիա
26. Մադագասկար
27. Մալդիվներ
28. Մավրիկիոս
29. Մոնղոլիա
30. Նաուրու
31. Նեպալ
32. Նիդերլանդներ
33. Պերու
34. Սամոա
35. Հարավային Սուդան
36. Շրի Լանկա
37. Տաջիկստան
38. Տոնգա
39. Թուրքիա
40. Միացյալ Թագավորություն
41. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
42. Վիետնամ
Միջազգային կազմակերպություններ
1. Ասիական զարգացման բանկ
2. Եվոպական միություն
3. ՄԱԿ զարգացման ծրագիր
4. ՄԱԿ աղետների ռիսկի նվազեցման գրասենյակ (UNDRR)
5. ՄԱԿ աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի աղետներին դիմակայող հասարակությունների համար մասնավոր հատվածի դաշինք (UNDRR ARISE)
6. Համաշխարհային բանկ
7. Եվրոպական ներդրումային բանկ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ (ԱԴԵԿ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կանոնադրությունը չի պարունակում օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կանոնադրությունը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրության 8-րդ եւ 9-րդ հոդվածները կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ «Աղետների հանդեպ դիմակայուն ենթակառուցվածքների միավորում» կանոնադրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Դ. Խուդաթյան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կանոնադրության կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ներքին գործերի նախարարությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիան (այսուհետ՝ ԱԴԵԿ) գլոբալ գործընկերություն է, որը նպատակ ունի բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության եւ աղետների ռիսկերի հանդեպ, ինչն ուղղակիորեն կապված է աղետների ռիսկի նվազեցման (այսուհետ՝ ԱՌՆ) Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրագործման հետ: Այն աջակցում է կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ ամրացնելով ծառայությունների մատչելիությունը եւ նվազեցնելով ռիսկերը: Այս առումով, այն անմիջական առնչություն ունի ԱՌՆ-ի ազգային ռազմավարության եւ նրա գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների որակյալ եւ արդյունավետ իրականացման հետ:
ԱԴԵԿ-ն ընդգրկում է ազգային կառավարություններ, ՄԱԿ-ի գործակալություններ, մասնավոր հատված, գիտական եւ կրթական հաստատություններ: ԱԴԵԿ-ի գործունեությունը ղեկավարվում է Հնդկաստանի Նյու Դելիում գտնվող քարտուղարության միջոցով, որն աջակցում է ռազմավարական ծրագրերի իրագործմանը, ներառյալ տեխնիկական աջակցություն, հետազոտություններ եւ կարողությունների զարգացում:
ԱԴԵԿ-ն առանձնահատուկ կարեւորություն է տալիս այն սկզբունքներին, որոնք ուղղված են ամենախոցելի բնակչությանը, ազգային ու տեղական առաջնահերթություններին եւ ռիսկերի համակողմանի նվազեցմանը: Այն կազմակերպում է համաշխարհային մակարդակի գիտելիքների փոխանակում, աջակցում տեխնոլոգիական նորարարություններին եւ նպաստում կլիմայի փոփոխության դեմ պայքարին:
ԱԴԵԿ-ի կառավարման համակարգը ներառում է ղեկավարների խորհուրդը, գործադիր կոմիտեն եւ քարտուղարությունը: ԱԴԵԿ-ի ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների եւ բազմակողմ դոնորների միջոցով, ներառյալ քարտուղարության եւ հավատարմագրային հիմնադրամների միջոցով:
ԱԴԵԿ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ ներառյալ տեխնիկական աջակցության, հետազոտությունների, քարոզչական արշավների եւ գործընկերային համագործակցությունների խթանում: Այս գործողությունները նպատակ ունեն մեծացնել դիմակայունությունն աղետների դեմ եւ աջակցել անդամ երկրներին ենթակառուցվածքի կայունացման գործում:
Հիմնված լինելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ԱՌՆ հարցերով հատուկ ներկայացուցիչ պարոն Կամալ Կիշորի անմիջական մասնակցությամբ՝ այս համեմատաբար երիտասարդ կոալիցիան աղետների ռիսկի կառավարման եւ դիմակայուն ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ բացառիկ հարթակ է, որին միանալու Հայաստանի Հանրապետության կողմից ստացված առաջարկը պարոն Կիշորը սատարել է 2024 թվականի նոյեմբեր ամսին Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ԱՌՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պլատֆորմի ընթացքում: Ավելի վաղ, Կորեայի Ինչեոն քաղաքում ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կազմակերպած դասընթաց-աշխատաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչներին ԱԴԵԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքային հիմնական գործիքակազմերը, ճշգրիտ տվյալների հավաքագրման, մշակման, նորարարական մոտեցումների կիրառման արդյունավետ համակարգերը, որոնք կարող են հայաստանյան ԱՌՆ գործընթացների համար լինել եւ ուսանելի, եւ կիրառելի՝ միաժամանակ լայն հնարավորություններ ստեղծելով գիտատեխնիկական համագործակցության եւ ենթակառուցվածքների բարելավման համար:
Հաշվի առնելով, որ ԱԴԵԿ-ին միացած անդամների ներդրումները կամավոր են եւ կարող են իրականացվել նաեւ ոչ ֆինանսական ձեւաչափով՝ ժամանակակից ԱՌՆ մարտահրավերների համատեքստում Հայաստանի Հանրապետությունը անդամակցությունը գտնում է նպատակահարմար:
ԱԴԵԿ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի «Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» վերտառությամբ 1-ին կետի «Աղետներին դիմակայունության բարձրացումը» պարբերությունից:
ՀՀ ներքին գործերի
նախարարի տեղակալ՝ Արմեն Ղազարյան
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում