Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին՝ Երեւանում:
Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար:
Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է կողմերի միջեւ համագործակցություն միգրացիայի (մի կողմ պետության տարածքում գտնվող՝ մյուս կողմ պետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության) ոլորտում, այդ թվում՝ նաեւ տեղեկատվական համագործակցություն, մասնավորապես՝
1) վիճակագրական, իրավական եւ գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում,
2) կողմ պետությունների տարածքում գտնվող կողմ պետությունների քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում,
3) փորձի փոխանակում եւ գործնական օգնության ցուցաբերում համագործակցության գործընթացում՝ ի հայտ եկող հարցերում,
4) կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ իրենց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն՝ բնակության համար տրված թույլտվության ժամկետների ընթացքում,
5) կողմ պետությունների տարածքում գտնվելու կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկում:
Նշված կարգավորումներն իրականացվելու են կողմերի ներպետական օրենսդրությունների եւ միջազգային պարտավորությունների համաձայն:
Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածով՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը գտնում է նպատակահարմար:
Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագրի վավերացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4-րդ բաժնի «Մասնակցություն ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը եւ կազմակերպության ընթացիկ գործընթացներին: ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացում» 4.5-րդ կետի նպատակից:
ՀՀ ներքին գործերի
նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր) ստորագրվել է 2024 թ. ապրիլի 15-ին ք. Երեւանում:
Համաձայնագիրը միտված է ՀՀ եւ ՂՀ միջեւ միգրացիայի ոլորտում փոխգործակցության խորացմանը՝ հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների, նորմերի եւ միմյանց օրենսդրության վրա:
Ակնկալվում է, որ ուժի մեջ մտնելուց հետո համաձայնագրի դրույթները հնարավորություն կստեղծեն երկու պետությունների ոլորտային համագործակցության ընդլայնման համար, մասնավորապես՝ հետեւյալ ուղղություններով.
- միմյանց տարածքում գտնվող քաղաքացիների վերաբերյալ միգրացիոն ոլորտին առնչվող տեղեկատվության փոխանակում,
- երկու պետությունների քաղաքացիների, այդ թվում՝ վերջինների ընտանիքների անդամների բնակության իրավունքների փոխադարձ պաշտպանություն,
- ՀՀ-ում եւ ՂՀ-ում կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակին առնչվող հարցերի քննարկում:
Միեւնույն ժամանակ, համաձայնագիրը նախատեսում է անօրինական միգրացիայի հակազդման մեթոդների մշակման եւ միգրացիոն քաղաքականության փորձի փոխանակման նպատակով համապատասխան աշխատակիցների համատեղ վերապատրաստում, աշխատանքային եւ փորձագիտական խմբերի ստեղծում, միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրականացում:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ կարեւորելով ՀՀ եւ ՂՀ միջեւ միգրացիոն ոլորտում փոխշահավետ եւ իրավահավասար համագործակցությունը՝ 2024թ. ապրիլի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
2024թ. մայիսի 14-ի դրությամբ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում Է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմ:
Համաձայնագրի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմից ստացված տեղեկությունը երրորդ Կողմին փոխանցելու համար անհրաժեշտ է տեղեկությունը տրամադրած Կողմի լրացուցիչ գրավոր համաձայնությունը: Նշված դրույթը հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածին, որով հստակ սահմանվում են տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը:
Համաձայնագրի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածներով Կողմերի միջեւ նախատեսվում է իրենց քաղաքացիների վերաբերյալ անձնական տվյալների փոխանակում:
Ելնելով վերոնշյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, մասնավորապես՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, 7-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի առաջին նախադասությունը եւ 13-րդ հոդվածը:
Միեւնույն ժամանակ, Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:
ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Երեւան-0010, Հանրապետության հր. Կառավարական տուն 3
N ՎԿ//3839-2025
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Տ. Դադունցին
Հարգելի՛ պարոնայք
Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով` Վ. Կոստանյան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու համար պատասխանատու մարմիններ են՝
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում