Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1123-07.07.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» 2019 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

«2. Եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով  ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանց  ներկայացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 3. Եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով  ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանց  ներկայացման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաեւ՝ Եվրոպական դատարան) պարզելով, որ խախտված իրավունքի բնույթով պայմանավորված հնարավոր չէ ապահովել դիմումատուի խախտված իրավունքների վերականգնումը, կարող է կայացնել արդարացի փոխհատուցում վճարելու վերաբերյալ վճիռ կամ որոշում: Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության անվերապահ պարտավորությունն է:  Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով, մասնավորապես՝ վերջիններիս կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ոչ ամբողջական կամ այնպիսի ժամկետում, որը վարչապետի աշխատակազմին հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետում ապահովելու արդարացի փոխհատուցման գումարի վճարումը: Ավելին, ՀՀ օրենսդրությամբ բացակայում է արդարացի փոխհատուցման գումարի վճարման գործընթացի իրավական կարգավորումը:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու եւ վճարումն իրականացնելու կարգ, որը կարող է ապահովվել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում համապատասխան լիազորող նորմ սահմանելու միջոցով:

2. Կարգավորման նպատակը.

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) առաջարկվում է նորմատիվ իրավական ակտով նախատեսել լիազորող նորմ Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանելու վերաբերյալ:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նորմատիվ իրավական հիմք կստեղծվի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու եւ վճարումն իրականացնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման համար, որով կապահովվի Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման գործընթացի պատշաճ իրականացումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծն ուղղակիորեն չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ՟ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն