1. 6.1-ին մասի 2-րդ պարբերության «բացառապես» բառը փոխարինել «պետական եւ» բառերով:
2. 10-րդ մասում՝
1) 8-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) լրացնել նոր՝ 9-րդ ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«9) միջազգային ծրագրերի իրականացումը:».
Հոդված 2. 9-րդ հոդվածի՝
1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առեւտրային կազմակերպության կամ հիմնադրամի կազմակերպական-իրավական ձեւով (այսուհետ՝ պետական ուսումնական հաստատություն)»:
2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական ուսումնական հաստատության տնօրենին նշանակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի պահանջներին համապատասխան:»:
2. 12-րդ մասից հանել «համապատասխան» բառը:
3. 15-րդ մասում «ուսումնական հաստատության տնօրենը» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր տարի հաստատության խորհրդին է ներկայացնում զարգացման ծրագրի կատարողականը,» բառերը:
4. 20-րդ մասի 22-րդ կետում «փաստաթղթերի» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային» բառը:
5. 21-րդ մասում «16-րդ մասով» բառերը փոխարինել «20-րդ մասով» բառերով:
6. 22-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«22.1 Պետական ուսումնական հաստատության համակարգողին Հայաստանի Հանրապետության մարզերում նշանակում է համապատասխան մարզպետը, իսկ Երեւանում՝ Երեւանի քաղաքապետը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ կազմված հանձնաժողովի որոշման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի պահանջներին համապատասխան:»:
7. 24-րդ մասում «19-րդ մասով» բառերը փոխարինել «23-րդ մասով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի՝
1. 7-րդ մասի սկիզբը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հերթական ատեստավորմանը չներկայանալու կամ չատեստավորվելու դեպքում ուսուցիչը մասնակցում է կազմակերպվող հաջորդ հերթական ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չատեստավորվելու դեպքում ուսուցիչը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող:».
2. 15-րդ մասում «ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին օրենսդրությամբ սահմանված դրական արդյունքի դեպքում կարող է դիմել կամավոր ատեստավորման» բառերը փոխարինել «ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել միայն կամավոր ատեստավորման դրական արդյունք ունենալու դեպքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) հիմնադրում, վերակազմակերպում է ուսումնական հաստատությունները».
2) 6.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.1) հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի պատվիրակման կարգը.»:
Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. 2-րդ կետից հանել «արտակարգ ընդունակություններ դրսեւորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ» բառերը.
2. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) մշակում է ոլորտի քաղաքականությունը, պետական ուսումնական հաստատություններում ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը՝ օրենսդրության եւ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան:».
3. 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ եւ 5.5-րդ կետերով.
«5.1). Կրթական ծրագրերի իրականացման համար օժանդակում է ապահով միջավայրի ստեղծմանը.
5.2). օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, ազատում է պետական ուսումնական հաստատության տնօրենին: Նրա հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.
5.3). կազմակերպում եւ անցկացնում է ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորումը.
5.4). համակարգում է ուսուցիչների մասնագիտական զարգացման՝ օրենսդրությամբ սահմանված ծրագրերի իրականացումը.
5.5). համակարգում է պետական ուսումնական հաստատություններում սովորողների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացը.»:
4. Ուժը կորցրած ճանաչել 6.1-ին կետը.
5. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները.»:
Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ եւ 1.4-րդ կետերով՝ .
«1.1) իրականացնում է ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների.).
1.2) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների.).
1.3) ըստ անհրաժեշտության հավաքագրում, ամփոփում եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին է ներկայացնում ուսումնական հաստատություններն վերաբերերող տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.
1.4) իրականացնում է ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ եւ ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին.»:
2. 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) աջակցում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարմանը.
3) մասնակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման եւ հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի եւ շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ».
4. 4-րդ կետում «պահպանումը» բառից հետո լրացնել «, իրականացնում է գույքի ընդունման եւ հանձնման գործառույթներ» բառերը.
5. 5-րդ կետից հանել «իր լիազորության տակ գտնվող», «տնօրենին եւ» եւ «տնօրենի եւ» բառերը, իսկ «նրանց» բառը փոխարինել «նրա» բառով.
6. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացին.»:
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1) աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը.».
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.) աջակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած եւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման, ինչպես նաեւ համայնքում գործող խնամակալության եւ հոգաբարձության մարմին ուղղորդված երեխային հանրակրթության մեջ ներգրավելու աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի եւ շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.»:
Հոդված 10. Սույն Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության, 3-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 5.2-րդ կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին, 1.2-րդ կետերով եւ 5-րդ մասով նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է սահմանվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2027 թվականի սեպտեմբերի 1-ը: Սույն Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած է ճանաչվում՝ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հոդված 11. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկուամսյա ժամկետում:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում: Սպասվում է ծախսերի ավելացում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում