«Հոդված 113. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջները խախտելը
1. առանց ցավազրկման վիրաբուժական միջամտություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը կամ կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:
3. կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. կենդանիներին կացարաններում բուծելը կամ կենդանու բնական կամ արհեստական սերմնավորումը, որը դրանց առողջության համար վտանգավոր է՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով
5. կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը կամ անհամատեղելի տեսակների կենդանիներին միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների կենդանիների բնակեցումը, որոնց միջեւ կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում կամ պայքար՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. կենդանիների վարժեցումը, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն կամ առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու՝ դրանց ֆիզիկական ճնշումների ենթարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
7. անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
8. ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանու առողջությունը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն եւ (կամ) թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
9. սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութեր կիրառելը կամ կենդանիներին այնպիսի կերատեսակներով կերակրելը, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար՝ ելնելով դրանց տեսակից, տարիքից եւ առողջական վիճակից՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
10. տնային կենդանիներին մսի կամ մորթու արտադրության նպատակով բուծելը կամ պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
11. առանց թույլտվության տնային կենդանի պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
12. առանց համաձայնության երեքից ավել շուն պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
13. Տնային կենդանի պահողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահման եւ խնամքի կարգերը խախտելը՝
Կենդանի առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
14. Տնային կենդանի պահողի կողմից մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանն ուղղված միջոցառումներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:
15. կենդանիների կողմից հասարակական վայրերի եւ շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտումը չկանխելը կամ աղտոտումից հետո այդ տարածքները չմաքրելը կամ շրջապատին անհանգստություն պատճառող կենդանու առաջացրած աղմուկը վերացնելուն կամ նվազեցնելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
16. կենդանիների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին կամ ֆիզիկական անձանց առողջությանը վնաս պատճառելը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով:
17. կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
18. տնային շներ պահելու սահմանված կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
19. Կենդանուն բռնելիս կենդանու առողջությանը էական վնաս պատճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով:
20. Ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների կամ նկարահանման համար օգտագործվող կենդանու հանդեպ կենդանու առողջությունը վնասող վարժեցման մեթոդներ կիրառելը կամ կենդանուն այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը ներգրավելը, որի արդյունքում կենդանին կարող է ենթարկվել տանջանքների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում:
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
21. Պարեկության ժամանակ ծառայողական շներին կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց փոխանցելը կամ առանց հսկողության թողնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
22. Կենդանիների բուծման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
23. Կենդանիների վաճառքի կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
24. Կացարաններում կենդանիների պահման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
25. Անկած կենդանիների դիակների հավաքման, թաղման եւ ոչնչացման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
26. Սույն հոդվածի 1-25-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
27. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումների հայտնաբերման համար որպես ապացույց կարող են կիրառվել նաեւ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով արձանագրված փաստերը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի 2-րդ մասում «113-րդ,» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 2-6-րդ, 9-13-րդ, 15-19-րդ, 20-րդ (բացառությամբ վայրի կենդանիների մասով), 21-23-րդ մասերով (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը),» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «111-րդ,» բառերից հետո լրացնել «113-րդ հոդվածի 2-6-րդ, 9-13-րդ, 15-19-րդ, 20-րդ (բացառությամբ վայրի կենդանիների մասով), 21-23-րդ մասերով (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին),» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասը «112.11-րդ հոդվածներով,» բառերից հետո լրացնել «113-րդ հոդվածի 1-ին, 7-րդ, 8-րդ եւ 14-րդ մասերով,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «941 -րդ,» բառերից հետո լրացնել «113-րդ հոդվածի 20-րդ մասով (վայրի կենդանիների մասով),» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 13-րդ, 22-25-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը. առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Վերոնշյալ ցանկից հատկապես հրատապ է թափառող կենդանիների հետ կապված կարգավորումների անհրաժեշտությունը՝ պայմանավորված անվտանգային եւ առողջապահական լուրջ խնդիրներով:
Այս խնդիրներին լուծում տալու նպատակով բազմաթիվ բազմաշահառու քննարկումների արդյունքում միջազգային փորձի խորքային ուսումնասիրությամբ մշակվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» մայր օրենքի (այսուհետ՝ Օրենք) եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում են առկա խնդիրների իրավական լուծումները:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու արգելված գործողությունները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները, ինչպես նաեւ կարգավորվում կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման ոլորտում ծագող իրավահարաբերությունները: Օրենքի նախագծի կարգավորումներից բացի՝ նախագծի ընդունումից հետո ՀՀ կառավարության եւ լիազոր մարմինների կողմից կընդունվեն նախագծից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնցով կամբողջացվի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի իրավական դաշտը:
Օրենքի նախագծում հստակեցված են լիազոր մարմիններից յուրաքանչյուրի իրավասության շրջանակները, որը կնպաստի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանը եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելմանը:
Նախագծերի փաթեթով նախատեսվում է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար ընդլայնել արդեն իսկ սահմանված քրեական պատասխանատվության տիրույթը: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են եւ բխում են այն իրողությունից, որ չնայած իրավական ակտերով սահմանված որոշակի սանկցիաներին՝ գործնականում դատական պրակտիկա չի ձեւավորվել, ինչը վկայում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ոլորտում անհրաժեշտ գործիքակազմի պակասի կամ թերությունների մասին:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոփություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կստանձնեն լիազորություններ սույն օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, վաճառքի, թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագծերի փաթեթով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նաեւ լրացումներ կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում, որոնցով սահմանվել են համապատասխան թույլտվությունների տրամադրման համար գանձվող տտեղական տուրքերը եւ դրանց դրույքաչափերը: Դրանք սահմանելիս հաշվի են առնվել նաեւ այդ ոլորտում առկա միջազգային փորձը:
Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները՝ որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ: Գույքային իրավունքներն իրացնելիս հաշվի չի առնվում կենդանիների՝ որպես զգայական եւ կենսաբանական պահանջներ ունեցող, ցավազգաց էակներ լինելու հանգամանքը եւ սույն իրավունքների իրացման շրջանակում կենդանիները պաշտպանված չեն դաժան եւ անպատասխանատու վերաբերմունք պարունակող գործողություններից: Սույն նախագծերի կարգավորումներով կենդանիների նկատմամբ գույքային իրավունքներն իրացնելիս կարգելվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը:
Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է՝ «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են կենդանիների բարեկեցության սկզբունքները, տնային կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանիներ տիրապետողների պարտականություններն ու իրավասությունները, փորձարկումների համար օգտագործվող կենդանիների շուրջ իրավահարաբերությունները ճանաչել ուժը կորցրած եւ սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով: Բացի այդ առաջարկվում է անասնաբուժական գործունեությունը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, ինչը կնպաստի անասնաբուժության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: Առաջարկվող կարգավորումը բխում է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունից:
Օրենքի եւ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի եւ մի շարք այլ երկրներում կենդանիների բարեկեցության հիմնական սկզբունքները, կենդանիների բնակակոն վարքի պահանջմունքները կարգավորող իրավական նորմերը, վերահսկողության եւ ապատասխանատվության մեխանիզմները:
Թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների հետ կապված հիմնախնդրի լուծումը հեղինակների կողմից ուսումնասիրված եւ այդ ոլորտում հաջողած երկրներում հնարավոր է դարձել բացառապես համալիր եւ բազմակողմանի օրենսդրական, ենթաօրենսդրական լուծումների եւ ինստիտուցիոնալ գործիքակազմերի առկայության եւ փուլային կիրարկման պարագայում, որոնց խիստ պարզեցված ցանկը հետեւյալն է՝
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները եւ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը: Օրենքով նախատեսվող տնային կենդանիների հաշվառման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների՝ հատկապես շների լքելու դեպքերը, որը իր հերթին կնպաստի թափառող անտուն շների գլխաքանակի նվազեցմանը:
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունները եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Օրենքի նախագծում նաեւ հստակ սահմանվում են հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմները քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչությանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ