Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11335-04.08.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 10-րդ եւ 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել 12-19-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12) խախտում՝ փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները կամ անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումները կամ շահերի բախման կանոնները խախտելը կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ ծառայողական լիազորություններն անցնելը, ինչպես նաեւ՝ կարգապահական խախտումը (ծառայողական կարգապահության կանոնները խախտելը).

13) ծառայողական կարգապահության կանոններ՝ լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության.

14) լիազոր մարմին՝ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

15) իրավասու ստորաբաժանում՝ լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որը պատասխանատու է լիազոր մարմնի ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն գործունեության համար եւ իրականացնում է ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու, կարգապահական խախտումների վերաբերյալ ծառայողական քննությունները, ինչպես նաեւ՝ սույն օրենքով նախատեսված ուսումնասիրություններ.

16) փորձանմուշ՝ արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշները.

17) ախտորոշիչ թեստ՝ համապատասխան սարքավորումների կիրառմամբ մարմնում ալկոհոլի, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առկայությունը պարզելու նպատակով իրականացվող ստուգումը.

18) ծառայողական քննություն՝ օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված՝ փրկարարական ծառայողի բարեվարքության կամ ծառայողական պարտականությունների հետ կապված հարցերի քննությունը.

19) նոր երեւան եկած հանգամանք՝ հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել ծառայողական քննության արդյունքներով որոշման կայացման պահին եւ հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել ծառայողական քննության մասնակիցներին, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն, ինչպես նաեւ՝ փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, ապացույցների կեղծված լինելը, որոնք հանգեցրել են ոչ ճիշտ ծառայողական քննության արդյունքներով որոշման կայացման:»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետից հանել «, ինչպես նաեւ ստորաբաժանման տեսչական ստուգման ղեկավարման համար նշանակված անձանց» բառերը:

Հոդված  3. Օրենքի 23-րդ հոդվածի՝

1) վերնագրից հանել «եւ տեսչական ստուգման եկած անձանց» բառերը.

2) 2-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի՝

1) 14-րդ կետում «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով.

2) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, տեսչական ստուգման եկած հրամանատարը» բառերը:

Հոդված 6.  Օրենքի 66-74-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 66. Ծառայողական կարգապահության ապահովումը Փրկարար ծառայությունում

1. Ենթակաների կողմից ծառայողական կարգապահության պատշաճ պահպանման եւ ամրապնդման համար պատասխանատու է հրամանատարը (պետը): Այդ նպատակով հրամանատարը (պետը) պարտավոր է՝

1) ապահովել ենթակաների իրազեկվածությունը կարգապահական կանոններին եւ դրանց խախտման համար վրա հասնող հետեւանքներին.

2) հետեւել ենթակաների կողմից կարգապահական կանոնների եւ ծառայողական փոխհարաբերությունների պահպանմանը.

3) վերլուծել արդեն իսկ կատարված կարգապահական խախտումների պատճառները եւ դրանց վերացման ուղղությամբ ենթակաների շրջանում հետեւողականորեն իրականացնել բացատրական աշխատանքներ:

2. Փրկարար ծառայության տնօրենի, ինչպես նաեւ խրախուսանք կիրառելու եւ կարգապահական տույժ տալու իրավունք ունեցող այլ ծառայողների՝ գրավոր հրամանով նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) օգտվում է խրախուսանք կիրառելու եւ կարգապահական տույժ տալու իրավունքներից:

ԳԼՈՒԽ 7

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ

Հոդված 67. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները

1. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են՝

1) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները.

2) մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում.

3) վաղաժամկետ կոչումի շնորհում:

2. Լիազոր մարմնի վետերանների խորհրդի կամ Փրկարար ծառայության տնօրենի միջնորդությամբ լիազոր մարմնի ղեկավարը կարող է կիրառել՝

1) պաշտոնաթող փրկարարական ծառայողների նկատմամբ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված խրախուսանքի տեսակները.

2) պաշտոնաթող (պահեստի) փրկարարական ծառայողների եւ այլ ծառայությունների ծառայողների նկատմամբ՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված համապատասխանության, ունեցած պահեստի կոչումից կամ դասային աստիճանից մեկ աստիճան բարձր՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ» կամ «ե» կետերով նախատեսված փրկարարական ծառայության կոչումներ՝ «փրկարարական ծառայության» բառերից հետո ավելացնելով «պատվավոր» բառը:

3. Լիազոր մարմնի ղեկավարը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կարող է կիրառել նաեւ գործընկեր այլ պետությունների արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պետական մարմինների ծառայողների նկատմամբ:

4. Փրկարարական ծառայողին շնորհվող մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը  սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

6. Փրկարարական ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

7. Փրկարարական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակի կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել փրկարարական ծառայության բարձրագույն եւ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին:

8. Փրկարար ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների նկատմամբ խրախուսանքները կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

9. Փրկարարական ծառայության իջեցված կոչումները վերականգնվում են տույժի հանման հետ միաժամանակ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:

Հոդված 68.  Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձեւով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու առանձնահատկությունները

1. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողների նկատմամբ կիրառվում են խրախուսանքի հետեւյալ տեսակները՝

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) վաղաժամկետ կոչումի շնորհում.

5) կարգապահական տույժի՝ ժամկետից շուտ հանում.

6) հատուկ կրթաթոշակի նշանակում.

7) կրթաթոշակի բարձրացում:

2. Խրախուսանքները սովորողների նկատմամբ կիրառվում են ուսումնական հաստատության միջին, ավագ կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողի զեկուցագրի հիման վրա:

Հոդված 69.  Առանձին խնդիրների եւ առաջադրանքների կատարման համար խրախուսանք կիրառելու առանձնահատկությունները

1. Առանձին խնդիրների եւ առաջադրանքների կատարման համար խրախուսանք կարող է կիրառվել ստորաբաժանման ամբողջ անձնակազմի նկատմամբ:

ԳԼՈՒԽ 8

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 70. Փրկարարական ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ կարգապահական տույժերը

5. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները կամ անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումները կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, փրկարարական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

6. Փրկարարական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ «Կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:

3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը իրավունք ունեն կիրառել միայն կոպիտ խախտումների համար: Կոպիտ խախտումներ են համարվում՝

1) մարդու կամ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները խախտելը.

2) փրկարարական ծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.

3) իր կամ այլոց համար անօրինական եկամուտ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառով ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելը, ինչպես նաեւ կամայականություն դրսեւորելը.

4) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը.

6) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.

7) գաղտնիության ռեժիմի ապահովման կանոնները խախտելը կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունն ապօրինաբար հրապարակելը կամ փրկարարական ծառայողների կամ այլ անձանց անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը կամ փոխանցելը կամ հաղորդելը, ինչպես նաեւ որեւէ ձեւով մատչելի դարձնելն այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

8) առանց հարգելի պատճառների մեկ կամ ավելի աշխատանքային oր ծառայության չներկայանալը, ինչպես նաեւ հերթապահության ընթացքում ծառայության չներկայանալը.

9) հրամանատարի (պետի) գրավոր եւ պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը, ուսումնասիրության կամ ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից կամ փորձանմուշ հանձնելուց հրաժարվելը կամ ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.

10) հրամանատարի (պետի), ինչպես նաեւ՝ անմիջական կամ ծառայությամբ միմյանց ենթակայության տակ չգտնվող փրկարարական ծառայողների՝ համատեղ ծառայություն նշանակող հրամանատարի (պետի) կողմից որոշված ղեկավարի իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները կամ հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը.

11) «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ կամ 32-րդ հոդվածով կամ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը խախտելը:

4. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն, անցկացնելուց հետո:

Հոդված 71. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելը

1. Կարգապահական խախտման, այդ թվում՝ ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության կամ պարբերաբար ուշանալու կամ լիազոր մարմնի ուսումնական հաստատության ներքին կանոնակարգի խախտումների դեպքում լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «Նախազգուշացում» եւ «Նկատողություն» տույժերից բացի կարող են կիրառվել նաեւ հետեւյալ տույժերը.

1) կոչման իջեցում մեկ աստիճանով.

2) արտահերթ վերակարգի հայտարարում.

3) հատուկ կրթաթոշակից զրկում.

4) լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատում:

2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձեւով սովորողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգով:

3. «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատում» կարգապահական տույժը կիրառվում է սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող ծառայողական քննության արդյունքում համապատասխան որոշման դեպքում:

4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը կարող են բողոքարկվել լիազոր մարմնի ղեկավարին:

Հոդված 72. Կարգապահական տույժ կիրառելու պայմանները եւ կարգը

1. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե խախտում կատարելու օրվանից անցել է մեկ տարուց ավելի: Սույն մասում նշված ժամկետի մեջ չի հաշվարկվում ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը: Եթե խախտումը հայտնաբերվում է ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում՝ գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի: Սույն մասում նշված ժամկետների հաշվարկը կասեցվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել է ծառայողական քննությունը:

2.  Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որոնց պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետեւանքները, նախկինում փրկարարական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու կամ խախտումներ կատարած լինելու հանգամանքները: Նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին:

3. Յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

4. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Եթե փրկարարական ծառայողը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված թեթեւ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված խիստ կարգապահական տույժ կամ սույն օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

6. Կարգապահական տույժը կարող է հանվել նաեւ մինչեւ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետի լրանալը, եթե փրկարարական ծառայողը թույլ չի տվել նոր խախտում: Կարգապահական տույժը հանվում է համապատասխան խրախուսանքի տեսակ կիրառելով: Մեկից ավելի կարգապահական տույժ ունենալու դեպքում կարող է հանվել մեկ կարգապահական տույժ:

7. Փրկարարական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական պատասխանատվությունից ազատվելու դեպքում նա կարող է տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ սույն օրենքով սահմանված կարգով:

8. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

9. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «Նախազգուշացում» եւ «Նկատողություն» կարգապահական տույժի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել փրկարարական բարձրագույն եւ գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողներին:

Հոդված 73 . Կարգապահական տույժ կիրառելու որոշումը բողոքարկելը

4. Փրկարարական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկել Փրկարար ծառայության տնօրենին, իսկ Փրկարար ծառայության տնօրենի կողմից տույժ կիրառելու դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարին՝ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշմանը ծանուցվելու օրվանից հաշված՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող ակտի կատարումը:

6. Բողոքը պետք է պարունակի՝

1) բողոք բերող փրկարարական ծառայողի անունը, ազգանունը, պաշտոնը.

2) բողոքարկվող որոշումը.

3) բողոքի առարկան եւ հիմնավորումները.

4) բողոքի պահանջը.

5) առկայության դեպքում՝ բողոքին կից ներկայացվող նյութերի ցանկը.

6) բողոքը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.

7) բողոք բերողի ստորագրությունը:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բողոքարկման կարգը չի տարածվում փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները, «Փրկարար ծառայության մասին» օրենքով կամ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները եւ շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում կիրառված կարգապահական տույժերի վրա, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով:

5. Քննարկելով բերված բողոքը՝ իրավասու պաշտոնատար անձն իրավասու է՝

1) բավարարել բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն եւ փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչել.

2) մերժել բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը թողնելով անփոփոխ:

Հոդված 74.  Խրախուսանքների եւ կարգապահական տույժերի հաշվառումը

1. Խրախուսանքների եւ կարգապահական տույժերի հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 7. Օրենքի 75-78-րդ ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 8.1-8.8-րդ գլուխներով.

«ԳԼՈՒԽ 8.1

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 85.1. Փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգի տարրերը

4.  Փրկարարական ծառայողի (բացառությամբ Փրկարար ծառայության տնօրենի եւ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների եւ շահերի բախման վերաբերյալ հարցերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքներով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Փրկարարական ծառայողների վարքագծի կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը: Նվերներ ընդունելու հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ տարածվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթները:

6. Փրկարար ծառայության տնօրենի եւ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների նկատմամբ կիրառվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երեւան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը:

Հոդված 85.2. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

1. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը եւ գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

2. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, անկախ է իրեն առաջադրած եւ նշանակած պաշտոնատար անձանցից:

3. Հանձնաժողովի անդամը, որպես անդամ պաշտոնավարման ընթացքում եւ դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ անհարգելի պատճառով հանձնաժողովի աշխատանքից բացակայելու դեպքերի:

Հոդված 85.3. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի լիազորությունները

7.  Հանձնաժողովը՝

1) քննում է փրկարարական ծառայողի (բացառությամբ Փրկարար ծառայության տնօրենի եւ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների եւ շահերի բախման վերաբերյալ ենթադրյալ խախտումները.

2) հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:

8.  Հանձնաժողովն իրավասու է՝

1) անցկացնել լսումներ.

2) դիմողից, ենթադրյալ խախտումը կատարած փրկարարական ծառայողներից, այլ անձանցից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից հայցել եւ ստանալ քննությանն առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն.

3) քննության շրջանակներում փաստաթղթաշրջանառության ապահովման հետ կապված միջնորդություններ ներկայացնել իրավասու ստորաբաժանմանը:

9.  Քննության արդյունքում Հանձնաժողովն ընդունում է խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն, որն ստորագրում են Հանձնաժողովի անդամները: Խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունը ներառում է փրկարարական ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու մասին առաջարկություն: Հանձնաժողովը կարող է լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնել բարեվարքության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

10. Հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ վարքագծի սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

11. Եթե ծառայողական քննությունը նշանակվել է փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումները քննելու համար եւ ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ խախտումը կարգապահական կամ վերաբերում է ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ ծառայողական լիազորություններն անցնելուն, ապա Հանձնաժողովը միջնորդություն է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ սույն օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը ապահովելու համար:

12. Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումների կապակցությամբ ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենքի 8.2-8.7-րդ գլուխների կարգավորումները:

Հոդված 85.4. Իրավասու ստորաբաժանման աջակցությունը Հանձնաժողովին

1. Հանձնաժողովի միջնորդության հիման վրա իրավասու ստորաբաժանումը  Հանձնաժողովին աջակցում է փաստաթղթաշրջանառության ապահովման հարցերում, այդ թվում՝ Հանձնաժողովի եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է այն փրկարարական ծառայողին, որի վերաբերյալ կատարվել է ծառայողական քննությունը, նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող անձին եւ, առկայության դեպքում, ծառայողական քննության նշանակման հիմք հանդիսացած դիմում ներկայացրած անձին: Հանձնաժողովի եզրակացությունը, փրկարարական նշված ծառայողի կողմից այն ստանալուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը, իրավասու ստորաբաժանման կողմից հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում, բացառությամբ սույն օրենքի 85.6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

Հոդված 85.5. Հանձնաժողովին դիմումի ներկայացման կարգը, դիմումին ներկայացվող պահանջները եւ դիմումի քննարկումը

6.  Հանձնաժողովին դիմում կարող են ներկայացնել հանրային իշխանության մարմինները, այդ թվում՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, հանրային ծառայողները, ինչպես նաեւ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

7.  Հանձնաժողովին ներկայացվող դիմումը պետք է պարունակի՝

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի կամ հանրային իշխանության մարմնի դեպքում՝ դրա լրիվ անվանումը, հասցեն (գտնվելու վայրը), հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների դեպքում՝ նաեւ պաշտոնը.

2) սույն օրենքի 85.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առերեւույթ խախտումը կատարած փրկարարական ծառայողի անունը, ազգանունը, նրա զբաղեցրած պաշտոնը.

3) առերեւույթ խախտումը.

4) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում է առերեւույթ խախտումը, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթեր, նյութեր).

5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).

6) դիմում ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

7) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ դրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա դիմումին պետք է կցվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը.

8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

8.  Դիմումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե այն չի պարունակում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետով նախատեսված տեղեկությունը:

9.  Դիմումը վերադարձնելու դեպքում դիմում ներկայացրած անձը այն կարող է համապատասխանեցնել սույն օրենքով նախատեսված պահանջներին եւ կրկին ներկայացնել Հանձնաժողովին՝ վերադարձված դիմումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Հանձնաժողովը կայացնում է դիմումը մերժելու մասին որոշում, եթե՝

4)  դիմումի ուսումնասիրությամբ պարզվում է, որ առկա չէ սույն օրենքի 85.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առերեւույթ խախտման դեպք.

5)  դիմումում բարձրացված հարցերը դուրս են փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների եւ շահերի բախման վերաբերյալ հարցերի շրջանակից.

6)  նույն անձի վերաբերյալ նույն հիմքով արդեն նշանակված է ծառայողական քննություն կամ Հանձնաժողովը մերժել է դիմումի ընդունումը կամ առկա է Հանձնաժողովի եզրակացություն:

Հոդված 85.6. Պատասխանատվության առանձնահատկությունները փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում

1. Կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների խախտման առկայության վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է այն եւ ընդունում փրկարարական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրաման՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է փրկարարական ծառայողին ու Հանձնաժողովին եւ հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

2. Կարգապահական տույժ նշանակելու մասին հրաման չի ընդունվում, եթե լրացել են սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները կամ կարող է չընդունվել սույն օրենքի 85.9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում: Այս դեպքում կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդունվում է կարգապահական տույժ չկիրառելու վերաբերյալ պատճառաբանված որոշում, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է փրկարարական ծառայողին ու Հանձնաժողովին եւ հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

3. Փրկարարական ծառայողը վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների եւ շահերի բախման խախտումների վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պատճենը անմիջապես ուղարկելով Հանձնաժողովին, կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին եւ իրավասու ստորաբաժանմանը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վերանայման վարույթի արդյունքում ընդունած եզրակացությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովն այն ներկայացնում է կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձին, որը, եզրակացությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է այն՝ կայացնելով կարգապահական տույժ կիրառելու կամ չկիրառելու մասին որոշում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ խախտման առկայությունը հաստատելու դեպքում կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձն ընդունում է կարգապահական տույժ կիրառելու մասին որոշում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ խախտման բացակայության դեպքում կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձն ընդունում է տույժ չկիրառելու մասին որոշում: Կայացված որոշումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ոստիկանության ծառայողին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Հանձնաժողովին եւ հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

5. Փրկարար ծառայության տնօրենի եւ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների կողմից փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, սույն օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված պահանջները կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքում հարցը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 8.2

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 85.7. Ծառայողական քննությունը

6. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննություն անցկացնելիս սահմանափակվում է ծառայողական քննություն նշանակելու դեպքի եւ ծառայողական քննություն նշանակելու մասին իրավական ակտում սահմանված պարզաբանման ենթակա հարցերի եւ հանգամանքների ստուգմամբ եւ քննությամբ:

7.  Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները գնահատում է իր ներքին համոզմունքով՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումով:

8.  Ծառայողական քննություն իրականացնող անձի հետեւությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետեւությունները պետք է հիմնավորվեն ծառայողական քննությամբ հավաքված եւ հավաստի տվյալների բավարար ամբողջությամբ:

9. Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Հոդված 85.8. Ծառայողական քննության խնդիրները

2. Ծառայողական քննության խնդիրն է ապահովել՝

6) «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ եւ 22-րդ հոդվածներով նախատեսված սկզբունքների իրականացումը.

7) փրկարարական ծառայողի կողմից կատարված խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին, լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ բացահայտումը.

8) ծառայողական կարգապահության ամրապնդումը.

9) անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված փրկարարական ծառայողի հեղինակության վերականգնումը.

10) խախտումների կանխարգելումը եւ դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացումը:

Հոդված 85.9. Ծառայողական քննությանը գործուն աջակցությունը

3. Ծառայողական քննությանն օժանդակելու կամ նման արարքն առաջին անգամ կատարելու կամ անկեղծորեն զղջալու եւ դրական բնութագրվելու դեպքում խախտում կատարած ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ կամ նա կարող է ազատվել կարգապահական տույժի կիրառումից:

4.  Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում կոպիտ խախտում կատարած փրկարական ծառայողների վրա:

ԳԼՈՒԽ 8.3

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ

Հոդված 85.10. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք

5. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձինք:

6. Եթե խախտում կատարելու մեջ ներգրավված են փրկարար ծառայության մեկից ավելի ծառայողներ եւ նրանց մասով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք տարբեր են, ապա ծառայողական քննություն նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը:

7. Ծառայողական քննություն նշանակվում է իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ, որում նշվում են ծառայողական քննության նշանակման օրը, ամիսը, տարեթիվը, ծառայողական քննություն նշանակելու հիմքերը (զեկուցագիր, դիմում կամ ուսումնասիրության արդյունք), դեպքը եւ պարզաբանման ենթակա հարցերը:

8.  Ծառայողական քննություն նշանակելու որոշումն անհապաղ ուղարկվում է իրավասու ստորաբաժանում:

Հոդված 85.11.  Ծառայողական քննություն իրականացնելու իրավասությունը

6. Ծառայողական քննությունն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը, բացառությամբ իրավասու ստորաբաժանման ծառայողների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների քննության դեպքերի:

7. Իրավասու ստորաբաժանման ծառայողների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների դեպքերով ծառայողական քննությունն իրականացնում է լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովը: Սույն մասով նախատեսված ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենքի 8.2-8.7-րդ գլուխների կարգավորումները:

8. Ծառայողական քննության առանձնահատկություններով պայմանավորված՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձն իրավունք ունի իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողներին հանձնարարել՝ իրականացնելու ծառայողական քննության անցկացման կարգով սահմանված գործողություններ: Այդ հանձնարարությամբ որոշվում է նաեւ տվյալ ծառայողին ծառայողական քննության ժամանակահատվածում այլ հանձնարարություններ տալու շրջանակը:

9. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներգրավված ծառայողը օգտվում է սույն օրենքով եւ փրկարարական ծառայողի ծառայողական քննությունն անցկացնելու կարգով սահմանված բոլոր իրավունքներից եւ պարտականություններից:

10. Իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողը ծառայողական քննության շրջանակներում իրեն հանձնարարված գործողությունների մասով հաշվետու է իրավասու ստորաբաժանման ղեկավարին:

ԳԼՈՒԽ 8.4

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐՍԿՍՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 85.12. Ծառայողական քննություն նշանակելու դեպքերը եւ ժամկետները

7. Ծառայողական քննություն նշանակվում է վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնները առերեւույթ խախտելու, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով առերեւույթ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը առերեւույթ չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն առերեւույթ անցնելու դեպքերում:

8. Ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսելու համար ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձին դիմում կարող են ներկայացնել հանրային իշխանության մարմինները, պաշտոնատար անձինք, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

9. Ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսվում է նաեւ լիազոր մարմնի, ենթակա պետական մարմինների կամ կազմակերպությունների ղեկավարների կամ աշխատողների զեկուցագրերի հիման վրա:

10. Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների դեպքում ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսում է լիազոր մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:

11.  Եթե մինչեւ ծառայողական քննություն սկսելը պարզվել է, որ առկա է տվյալ փրկարարական ծառայողի մասնակցությամբ կամ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպք, որը առերեւույթ կարող է հանդիսանալ ծառայողական քննության առարկա, ապա ծառայողական քննություն սկսելը հետաձգվում է մինչեւ համապատասխան քրեական վարույթի ավարտը:

12. Ծառայողական քննությունը նշանակվում է սույն հոդվածով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո, բացառությամբ ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում՝ գույքագրման) ընթացքում հայտնաբերված խախտումների դեպքերի: Այս դեպքում ծառայողական քննություն կարող է նշանակվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի:

Հոդված 85.13. Ծառայողական քննություն նշանակելու կարգը

6. Մինչ ծառայողական քննություն նշանակելը իրավասու ստորաբաժանումը զեկուցագրում կամ դիմումում նշված հանգամանքների պարզման եւ համապատասխան դեպքի առկայության մասով կարող է անցկացնել ուսումնասիրություն:

7. Ուսումնասիրության արդյունքներով, եթե հաստատվում է դեպքի առերեւույթ առկայությունը, իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննություն նշանակելու համար:

8. Զեկուցագիրը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում,  ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է ծառայողական քննություն:

9. Եթե ուսումնասիրության արդյունքներով չեն հաստատվում ծառայողական քննության անցկացման դեպքը եւ համապատասխան հանգամանքները, ապա դիմում կամ զեկուցագիր ներկայացրած անձին մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է դեպքի բացակայության մասին գրավոր պատճառաբանված պատասխան:

10. Գրավոր պատասխանը ներկայացնում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝ պատճենը ներկայացնելով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձին:

Հոդված 85.14. Ուսումնասիրության անցկացումը

9.  Ուսումնասիրությունն իրականացվում է տասը աշխատանքային օրվա ընթացքում: Գործի ծավալներից եւ արտաքին աղբյուրներից տեղեկության ստացման ժամկետներով պայմանավորված՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի հրամանով ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ հինգ աշխատանքային օրով:

10.  Իրավասու ստորաբաժանումն ուսումնասիրում է դիմումում կամ զեկուցագրում նշված հանգամանքները, անհրաժեշտության դեպքում դիմում կամ զեկուցագիր ներկայացրած անձանցից պահանջում է վերաբերելի տեղեկություններ, ապացույցներ:

11. Ուսումնասիրություն է անցկացվում նաեւ ավարտված ծառայողական քննության մասով նոր երեւան եկած հանգամանքների դեպքում՝ սույն օրենքի 85.12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձի կամ կազմակերպության դիմումի կամ փրկարարական այն ծառայողի դիմումի հիման վրա, որը կատարել է ենթադրյալ խախտումը: Դիմում կարող է ներկայացվել չորս ամսվա ընթացքում՝ այն պահից, երբ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձն իմացել է կամ կարող էր իմանալ համապատասխան հանգամանքների առաջացման կամ հայտնաբերման մասին: Այս դեպքում ուսումնասիրության շրջանակում պետք է քննարկման առարկա դառնա խախտման վաղեմության ժամկետների հարցը, ինչպես նաեւ՝ ծառայողական քննությունը վերսկսելու դեպքում կարգապահական տույժ կիրառելու կամ կիրառված կարգապահական տույժի փոփոխության հարցը կամ խախտում թույլ տված այլ անձանց բացահայտումը:

12. Ուսումնասիրության անցկացման դեպքում փրկարարական ծառայողը պարտավոր է ուսումնասիրություն անցկացնողի պահանջով հանձնել փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ: Փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պահանջի պարտականությունը սահմանվում է ուսումնասիրություն նշանակելու մասին իրավական ակտով:

13. Առանձին հարցերի պարզման համար լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է նշանակվել եւ անցկացվել ուսումնասիրություն: Ուսումնասիրություն նշանակելու մասին իրավական ակտով հստակ սահմանվում է ուսումնասիրության շրջանակը եւ նպատակը:

14. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով նշանակված ուսումնասիրություն անցկացնողներին նշանակում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը:

15. Ուսումնասիրության ժամանակ ձեռք բերված տվյալները, անկախ կրիչի տեսակից, ինչպես նաեւ՝ փորձաքննության արդյունքները, համարվում են ապացույցներ եւ որպես ապացույցներ կարող են օգտագործվել ծառայողական քննության ընթացքում:

16. Ուսումնասիրության անցկացման ընթացակարգը սահմանվում է փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգով:

Հոդված 85.15. Ծառայողական քննության ժամկետները

1. Ծառայողական քննություն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ուշ, քան դրա նշանակման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը իրավասու ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը կարող է երկարաձգել եւս 30 օրով, եթե՝

4) ծառայողական քննություն իրականացնող անձից անկախ պատճառներով ձգձգվում է կատարված հարցումների պատասխանների կամ նշանակված փորձաքննության եզրակացության ստացումը.

5) ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել՝ ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ.

6) ծառայողական քննությունների միացմամբ կամ անջատմամբ պայմանավորված՝ պետք է իրականացվեն նոր գործողություններ կամ ձեռք բերվեն նոր փաստեր եւ փաստական տվյալներ:

2. Ծառայողական քննության ժամկետն առաջին անգամ մինչեւ 30 օրով երկարաձգելուց հետո, իրավասու ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան իրավական ակտով կարող է եւս մեկ անգամ երկարաձգել ծառայողական քննություն անցկացնելու ժամկետը՝ մինչեւ 15 օրով՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության դեպքում:

3. Ծառայողական քննության ժամկետները երկարաձգելու որոշումը ստանալուց հետո ծառայողական քննություն իրականացնողը 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին:

Հոդված 85.16. Ծառայողական քննության կասեցումը

2. Ծառայողական քննություն նշանակող անձը ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնում է ծառայողական քննությունը, եթե՝

9) ծառայողական քննություն նշանակելուց հետո պարզվել է, որ առկա է փրկարարական տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կողմից կատարված՝ ծառայողական քննության առարկա հանդիսացող խախտման հետ կապված ենթադրյալ հանցագործության դեպք, ապա ծառայողական քննությունը կասեցվում է մինչեւ համապատասխան քրեական վարույթի ավարտը.

10) անհնարին է տվյալ ծառայողական քննության արդյունքում ակնկալվող որոշման ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը եւ դրա օրինական ուժի մեջ մտնելը.

11) ծառայողական քննության շրջանակներում պարզման ենթակա որեւէ հարցով նշանակվել է փորձաքննություն.

12) հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա փրկարարական ծառայողը կամ նրա գտնվելու վայրը.

13) կարգապահական պատասխանատվության ենթակա փրկարարական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, արձակուրդում կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ առանց նրա փաստացի ներկայության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը.

14) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը.

15) փրկարարական ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ Հայաստանի Հանրապետության դատախազությանը կամ նախաքննության մարմնին.

16) ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամանակով:

3. Ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը այդ մասին գրավոր տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին:

Հոդված 85.17. Ծառայողական քննության վերսկսումը

4. Սույն օրենքի 85.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերանալու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է:

5. Ծառայողական քննությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

6. Ծառայողական քննությունը վերսկսվում է նաեւ սույն օրենքի 85.14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում: Տվյալ դեպքում ծառայողական քննությունն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

Հոդված 85.18. Ծառայողական քննության դադարեցումը

5. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝

7) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը մահացել է կամ ազատվել է ծառայությունից եւ կարգապահական պատասխանատվության ենթակա փրկարարական այլ ծառայողներ չկան.

8) լրացել են սույն օրենքի 85.15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ժամկետները.

9) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը, իրեն լրիվ մեղավոր ճանաչելով, տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաեւ հիմնավորված բացատրություն՝ քննվող դեպքի վերաբերյալ, եթե չկան բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գործողությամբ ցանկանում է պարտակել խախտում կատարած այլ անձանց կամ այլ խախտում.

10) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի արարքում բացակայում են խախտման հատկանիշները.

11) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի մասնակցությունը խախտման կատարմանն ապացուցված չէ, եւ սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.

12) ծառայողական քննություն նշանակելու դեպք հանդիսացող փաստերի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ համաներման ակտ:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ծառայողական քննությունը դադարեցնում է ծառայողական քննությունը իրականացնող անձը: Դադարեցման փաստը հաստատում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝ եզրակացության հիման վրա: Մյուս հիմքերի առկայության դեպքում ծառայողական քննությունը դադարեցնում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը՝ եզրակացության հիման վրա:

7. Ծառայողական քննությունը դադարեցնելու դեպքում ծառայողական քննությունն իրականացնող անձը կազմում է եզրակացություն՝ ամփոփելով առկա իրավիճակը:

8. Ծառայողական քննությունը դադարեցվում է, եթե ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ փրկարարական ծառայողը գործել է օրենքով սահմանված անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի եւ հրաման կամ կարգադրություն կատարելու կանոններին համապատասխան: Այս դեպքում ծառայողական քննություն իրականացնողը կազմում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին: Ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի որոշմամբ խախտում կատարած փրկարարական ծառայողն ազատվում է կարգապահական տույժից:

Հոդված 85.19.  Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում ծառայողական քննությունից մաս անջատելը

4.  Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննության նյութերը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին:

5. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելու հետ մեկտեղ ծառայողական քննություն նշանակող անձը որոշում է՝

3) ծառայողական քննությունից մաս անջատել, անջատված մասով դադարեցնել կամ կասեցնել ծառայողական քննությունը, իսկ մյուս մասով նշանակել նոր ծառայողական քննություն.

4) ծառայողական քննությունից մաս անջատել, անջատված մասով դադարեցնել կամ կասեցնել ծառայողական քննությունը, իսկ մյուս մասով շարունակել ծառայողական քննությունը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված ծառայողական քննության ժամկետները սահմանվում են սույն օրենքով ծառայողական քննություն նշանակելու համար սահմանված ընդհանուր կանոններով:

Հոդված 85.20.  Ծառայողական քննությունների միացումը կամ ծառայողական քննությունից մաս անջատելը

5. Ծառայողական քննության ընթացքում իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրության հիման վրա ծառայողական քննություն նշանակած անձը իրավունք ունի միացնել նշանակված երկու կամ ավելի հետեւյալ ծառայողական քննությունները՝

1) նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ խախտում կատարելու վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունները.

2) մեկից ավելի անձանց կողմից նույն ենթադրյալ խախտումը կամ խախտումները կատարելու վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունները.

3) միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված ծառայողական քննությունները:

6. Այն դեպքում, երբ նշանակված ծառայողական քննությունները նշանակվել են երկու տարբեր իրավասու պաշտոնատար անձանց կողմից, ապա դրանք միացվում են լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:

7.  Ծառայողական քննության ընթացքում իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրության հիման վրա ծառայողական քննություն նշանակած անձը կարող է նշանակված ծառայողական քննությունից մաս անջատել, եթե ծառայողական քննության շրջանակներում քննվող ենթադրյալ խախտումներից մեկի առթիվ առկա են ծառայողական քննության կասեցման հիմքեր, եւ ծառայողական քննությունից մաս անջատելը չի կարող բացասաբար անդրադառնալ ծառայողական քննության արդյունավետության կամ արդարացիության վրա: Այս դեպքում իրավասու ստորաբաժանման ղեկավարը գրության մեջ նշում է անջատման ենթակա մասով ծառայողական քննության համար անհրաժեշտ ժամկետը: Ժամկետ չնշելու դեպքում հաշվի է առնվում այն ծառայողական քննության համար սահմանված ժամկետը, որից անջատվել է մասը:

8.  Եթե ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ առկա են փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումներ, ապա իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ սույն օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը ապահովելու համար:

Հոդված 85.21.  Պարզեցված ընթացակարգով ծառայողական քննությունը

5. Պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացվում է հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

5) թույլ տրված կարգապահական խախտումը չի պարունակում կարգապահական կոպիտ խախտման հատկանիշներ եւ չի առնչվում փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու կամ շահերի բախման կանոնների հետ.

6) կիրառվելու է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «Նախազգուշացում» կամ «Նկատողություն» կարգապահական տույժը.

7) կարգապահական խախտում թույլ տված փրկարարական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժը կիրառելու է փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողը.

8) կարգապահական խախտում թույլ տված փրկարարական ծառայողն ընդունում է իր մեղքը խախտման կատարման մեջ:

6. Փրկարարական ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

7. Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա կիրառված կարգապահական տույժի հետ համաձայն չլինելու դեպքում փրկարարական ծառայողը իրավունք ունի դիմում ներկայացնել լիազոր մարմնի ղեկավարին՝ բողոքարկելով իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը:

8. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացված բողոքը քննարկվում է սույն օրենքով ծառայողական քննության համար սահմանված ընդհանուր կանոններով՝ իրավասու ստորաբաժանման կողմից:

ԳԼՈՒԽ 8.5

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 85.22.  Ծառայողական քննության մասնակիցները

3. Ծառայողական քննության մասնակիցներն են՝

7) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը.

8) իրավասու ստորաբաժանման ղեկավարը.

9) ծառայողական քննություն իրականացնող անձը.

10) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը.

11) ծառայողական քննությանն առնչվող անձինք, որոնք խախտման դեպքի, դրա կատարման մեջ կասկածվող ծառայողի մեղավորության կամ անմեղության, ինչպես նաեւ խախտմանն առնչվող այլ հանգամանքների մասին կարող են հաղորդել անհրաժեշտ տեղեկություն.

12) ծառայողական քննությանն աջակցող անձինք՝ մասնագետը, փորձագետը, թարգմանիչը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված մասնակիցները համարվում են ծառայողական քննության կողմեր:

Հոդված 85.23.  Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը

3. Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը՝

11) նշանակում է ծառայողական քննություն.

12) սահմանում է ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հարցերը.

13) անհրաժեշտության դեպքում ներկայացնում է հիմնավորումներ, փաստաթղթեր.

14) ըստ անհրաժեշտության՝ տեղեկանում է ծառայողական քննության ընթացքին.

15) միացնում ծառայողական քննության նյութերը կամ մաս է անջատում.

16) կասեցնում է ծառայողական քննությունը.

17) վերսկսում է ծառայողական քննությունը.

18) դադարեցնում է ծառայողական քննությունը.

19) իրավասու ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ այլ պետական մարմիններից, կազմակերպություններից հիմնարկներից կամ քաղաքացիներից պահանջում եւ ստանում է փաստաթղթեր, նյութեր, տվյալներ.

20) իրավասու ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ դիմում է այլ պետական մարմինների՝ մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար:

4. Ծառայողական քննություն նշանակող անձը ծառայողական քննությունն անցկացնելու ժամկետով կարող է կասեցնել փրկարարական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ պահպանելով փրկարարական ծառայողի վարձատրությունը: Փրկարարական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կարող է կասեցվել այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ պաշտոնավարումը շարունակելով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննությանը կամ իր լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ կկատարի նոր խախտում:

Հոդված 85.24. Իրավասու ստորաբաժանման ղեկավարը

2. Իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝

11) ըստ իրավասության՝ որոշում է ծառայողական քննություն իրականացնող անձին կամ անձանց.

12) ծառայողական քննություն իրականացնող անձին կամ անձանց տալիս է պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.

13) ծառայողական քննության ընթացքում փոփոխում է ծառայողական քննություն իրականացնող անձին կամ անձանց.

14) մասնակցում է ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարում առանձին գործողություններ.

15) համապատասխան գրությամբ լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններից եւ կազմակերպություններից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր եւ տվյալներ ուսումնասիրության անցկացման կամ ծառայողական քննության վերաբերյալ.

16) միջնորդում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին՝ խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի պարտականությունների կատարումը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ.

17) միջնորդում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննությանը մասնագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար.

18) միջնորդում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննությունը կասեցնելու, վերսկսելու կամ ծառայողական քննության նյութերը միացնելու կամ մաս անջատելու համար.

19) դիմում է կազմակերպությունների կամ արտոնագիր ունեցող ֆիզիկական անձանց՝ մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար.

20) կազմակերպություններից, հիմնարկներից, քաղաքացիներից պահանջում եւ ստանում է փաստաթղթեր, նյութեր, տվյալներ:

Հոդված 85.25. Ծառայողական քննություն իրականացնող անձը

4. Ծառայողական քննություն իրականացնող անձը՝

21) սահմանված ժամկետներում անցկացնում է լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ ծառայողական քննություն.

22) պարզաբանում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի, մասնագետի, փորձագետի, թարգմանչի, ծառայողական քննությանն առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները.

23) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կամ իրավասու ստորաբաժանման ղեկավարի պահանջով նրանց ներկայացնում է ծառայողական քննության նյութերը եւ զեկուցում ծառայողական քննության ընթացքի մասին.

24) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում պետական այլ մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաեւ լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից, քաղաքացիներից անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր կամ տվյալներ պահանջելու վերաբերյալ համապատասխան գրության նախագիծ.

25) ուսումնասիրում է ծառայողական քննությանը վերաբերող նյութերը, իրերը, փաստաթղթերը.

26) վերցնում է գործի համար նշանակություն ունեցող իրեր եւ փաստաթղթեր.

27) վերցնում է գրավոր կամ բանավոր բացատրություններ, այդ թվում՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից, ծառայողական քննությանն աջակցող անձանցից, ծառայողական քննությանն առնչվող անձանցից եւ դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն.

28) կատարում է զննություն.

29) նշանակում է փորձաքննություն.

30) վերցնում է փորձանմուշներ եւ ախտորոշիչ թեստ.

31) սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է ծառայողական քննությունը.

32) պատրաստում եւ իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացում միջնորդության նախագիծ՝ խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի պարտականությունների կատարումը ժամանակավոր կասեցնելու մասով, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնավարումը շարունակելով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննությանը կամ իր լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ կկատարի նոր խախտում.

33) իրավասու ստորաբաժանման ղեկավարին գրավոր տեղեկացնում է մեկ այլ խախտման փաստի հայտնաբերման մասին.

34) ստացված եւ ներկայացված փաստաթղթերը եւ նյութերը կցում է գործին.

35) ներգրավում է մասնագետ, փորձագետ եւ թարգմանիչ.

36) զեկուցագիր է ներկայացնում իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ ծառայողական քննությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու կամ ծառայողական քննության նյութերը միացնելու կամ մաս անջատելու համար.

37) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ծառայողական քննության ժամկետը երկարաձգելու մասին զեկուցագրի նախագիծ.

38) ծառայողական քննությունն ավարտելուց հետո, ծառայողական քննության արդյունքների հիման վրա, կազմում է եզրակացություն.

39) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին ծանոթացնում է ծառայողական քննության նյութերին, ներառյալ՝ եզրակացությանը.

40) իր իրավասության սահմաններում լուծում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի միջնորդությունները.

21) հայտնում է ինքնաբացարկ, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով:

5. Բացատրություն տալու ձեւաչափը՝ բանավոր կամ գրավոր, որոշում է ծառայողական քննություն իրականացնող անձը: Այն դեպքում, երբ բացատրությունը վերցվում է բանավոր, ապա այն ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է, ինչի մասին ծանուցվում է բացատրություն տվող անձը:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված բացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը:

Հոդված 85.26. Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը

3.  Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը իրավունք ունի՝

11) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին եւ պարտականություններին.

12) ծանոթանալու ծառայողական քննության դեպքին.

13) բացարկ հայտնելու ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով.

14) ընդունելու կամ ժխտելու իր կողմից խախտում կատարելու փաստը.

15) հրաժարվելու բացատրություն ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ.

16) ծառայողական քննության ցանկացած փուլում ներկայացնելու միջնորդություններ առանձին գործողություններ կատարելու, ծառայողական քննության նյութերին իր դիմումը, զեկուցագիրը հիմնավորող՝ սույն օրենքով նախատեսված փաստական տվյալներ կցելու եւ դրանց ընթացք տալու վերաբերյալ.

17) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ.

18) մինչեւ ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների).

19) ծառայողական քննության ավարտից հետո սահմանված ժամկետում ծանոթանալու ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը.

20) իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը բողոքարկել Փրկարար ծառայության տնօրենին, իսկ Փրկարար ծառայության տնօրենի կողմից տույժ կիրառելու դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարին:

2. Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը պարտավոր է՝

1) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր, տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ լրացուցիչ բացատրություններ (բացառությամբ,  եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների.

2) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած՝ ծառայողական քննության իրականացման համար անհրաժեշտ առարկաները եւ փաստաթղթերը.

3) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման եւ փորձանմուշներ ու ախտորոշիչ թեստ հանձնել.

4) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված բացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը:

Հոդված 85.27. Մասնագետը

6. Մասնագետը ծառայողական քննության եւ ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված անձն է, ով ծառայողական քննություն իրականացնող անձի որոշմամբ հրավիրվում է ծառայողական քննությանը կամ ուսումնասիրության անցկացմանը ՝ հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար:

7.  Հրավիրված մասնագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է լիազոր մարմնի պահպանման ծախսերի հաշվին՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:

8. Մասնագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է իր կրթության եւ որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:

9. Մասնագետը ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում տրամադրում է խորհրդատվություն իրեն առաջադրված հարցերի մասով, որի հետ կապված կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են մասնագետը եւ ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձը:

10. Մասնագետն իրավունք ունի՝

3) ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.

4) ծանոթանալու ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ:

6. Մասնագետը պարտավոր է՝

1) ներկայանալ ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը եւ իր գիտելիքների սահմաններում խորհուրդներ տալ առանձին հարցերի պարզաբանման եւ գործողությունների կատարման կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում մասնակցել դրանց.

2) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով խորհրդատվություն ներկայացնել իր իրավասությանը վերաբերող առաջադրված հարցերի շուրջ.

3) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր ներկայացրած խորհրդատվության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ:

7. Մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Հոդված 85.28. Փորձագետը

6. Փորձագետը ծառայողական քննության եւ ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված այն անձն է, որը ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը ներգրավվում է ծառայողական քննություն կամ ուսումնասիրության իրականացնող անձի որոշմամբ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որեւէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով ծառայողական քննության կամ ուսումնասիրության նյութերը հետազոտելու եւ դրա հիման վրա եզրակացություն տալու համար:

7. Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որեւէ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:

8. Հրավիրված փորձագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է լիազոր մարմնի պահպանման ծախսերի հաշվին՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:

9. Փորձագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որեւէ բնագավառում հատուկ գիտելիքների տիրապետումը հավաստող փաստաթղթեր:

10. Փորձագետն իրավունք ունի՝

5) եզրակացություն տալու համար ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձից պահանջելու անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ, նյութեր.

6) ծանոթանալու եզրակացություն տալու համար անհրաժեշտ նյութերին եւ ծառայողական քննության կամ ուսումնասիրության նյութերից դուրս գրելու անհրաժեշտ տեղեկություններ.

7) իր պարտականությունները պատշաճ կատարելու համար հարցեր տալու խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին, ծառայողական քննությանն աջակցող անձանց, ծառայողական քննությանն առնչվող անձանց, ինչպես նաեւ՝ ուսումնասիրություն իրականացնող անձին.

8) ծանոթանալու փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, դրանցից դուրս գրելու անհրաժեշտ տեղեկություններ:

6. Փորձագետը պարտավոր է՝

1) իրեն առաջադրված հարցերով տալ հիմնավորված եւ օբյեկտիվ եզրակացություն.

2) հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար.

3) ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող անձի գրավոր պահանջով հարցերին պատասխանելու, ինչպես նաեւ եզրակացության բովանդակությունը պարզաբանելու համար.

4) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր ներկայացրած փորձագիտական եզրակացության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ:

Հոդված 85.29.  Թարգմանիչը

3. Թարգմանիչը ծառայողական քննության եւ ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված անձն է, ով ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի որոշմամբ հրավիրվում է ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու այն դեպքերում, երբ ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանն առնչվող անձը չի տիրապետում հայերենին կամ ունի խոսքի, հաղորդակցության կամ լսողական խնդիրներ կամ անհրաժեշտություն է առաջացել թարգմանել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ ծառայողական քննություն իրականացնելու համար անհրաժեշտ որեւէ փաստաթուղթ:

4. Թարգմանիչն իրավունք ունի՝

3) ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.

4) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ:

3. Թարգմանիչը պարտավոր է՝

1) ներկայանալ ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը եւ կատարել ճշգրիտ թարգմանություններ.

2) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով տալ բացատրություններ իր կատարած թարգմանությունների համար:

Հոդված 85.30. Ծառայողական քննությանը առնչվող անձը

1. Ծառայողական քննությանը առնչվող անձը նա է, ում կարող են հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց կապակցությամբ նա տալիս է համապատասխան գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի) կամ մասնակցում է սույն օրենքով նախատեսված այլ գործողությունների:

2. Ծառայողական քննությանը առնչվող անձն իրավունք ունի՝

6) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.

7) տեղեկանալու կանչման նպատակի մասին.

8) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ.

9) ներկայացնելու խախտում կատարելու մասին հիմնավորումներ, փաստաթղթեր.

10) միջնորդություն ներկայացնելու խախտման վերաբերյալ այլ անձանցից բացատրություն պահանջելու համար:

3. Ծառայողական քննությանը առնչվող անձը պարտավոր է՝

1) տալ բացատրություններ ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ.

2) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցնել անհրաժեշտ գործողությունների կատարմանը.

3) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով տալ բացատրություններ իր կողմից ներկայացված միջնորդությունների վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 8.6

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 85.31.  Ծառայողական քննություն անցկացնելու վայրերը եւ ծառայողական քննության շրջանակներում գործողություններ կատարելու եղանակները

5. Ծառայողական քննությունն անցկացվում է՝

3) լիազոր մարմնի վարչական շենքերում եւ ծառայողական քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ այլ վայրերում կամ ծառայողական քննությունը իրականացնող անձի մատնանշած վարչական շենքերում.

4) տեխնիկական միջոցների գործադրմամբ, որի ժամանակ ծառայողական քննության մասնակիցների ներկայությունը լիազոր մարմնի վարչական շենքում պարտադիր չէ:

6. Ծառայողական քննության ընթացքում սույն օրենքով սահմանված գործողությունները կարող են կատարվել նաեւ այլ վայրերում:

7. Ծառայողական քննություն իրականացնողի որոշմամբ խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի, ծառայողական քննությանն աջակցող անձանց, ծառայողական քննությանն առնչվող անձանց մասնակցությունը այլ վայրերում իրականացվող համապատասխան գործողությանը կարող է ապահովվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

8. Տեխնիկական միջոցների կիրառման դեպքերը եւ ընթացակարգը սահմանվում են փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգով:

ԳԼՈՒԽ 8.7

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

Հոդված 85.32. Ծառայողական քննության արդյունքներով եզրակացություն կազմելը, ծառայողական քննության նյութերին ծանոթացնելը

10. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

11. Ծառայողական քննություն իրականացնող անձը եզրակացությունը կազմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով ծառայողական քննության նյութերը եւ եզրակացությունը ներկայացնում է ծառայողական քննության կողմերին՝ ծանոթացման:

12. Ծառայողական քննության կողմերը մեկօրյա, իսկ ծառայողական քննության նյութերը ծավալուն լինելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող են ծանոթանալ ծառայողական քննության նյութերին եւ եզրակացությանը, դրանցից դուրս գրել տեղեկություններ եւ ներկայացնել գրավոր միջնորդություններ:

13. Ծառայողական քննության մասնակիցները (բացառությամբ ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձանց) ծառայողական քննության նյութերին եւ դրա արդյունքներով կազմված եզրակացությանը ծանոթանում են իրավասու ստորաբաժանման վարչական շենքում՝ ծառայողական քննություն կատարած անձի ներկայությամբ:

14.  Ծառայողական քննությանն առնչվող կամ ծառայողական քննությանն աջակցող անձինք, որոնք չունեն պետական գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հետ առնչվելու համապատասխան թույլտվություն, չեն կարող ծանոթանալ ծառայողական քննության՝ պետական գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն պարունակող նյութերին:

15.  Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող այն փրկարարական ծառայողները, որոնք չունեն պետական գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հետ առնչվելու համապատասխան թույլտվություն, չեն կարող ծանոթանալ ծառայողական քննության՝ պետական գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն պարունակող նյութերին:

16.  Ծառայողական քննություն իրականացնող անձը քննության մնացած ժամկետների սահմաններում քննարկում է միջնորդությունները, դրանց հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն լինելու դեպքում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կատարում է անհրաժեշտ գործողություններ եւ անհրաժեշտության դեպքում փոփոխում եզրակացությունը:

17. Միջնորդությունները մերժելու դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում գրավոր պատճառաբանված պատասխան է տրվում կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող  ծառայողին:

18. Եզրակացության ծանոթացման ժամանակ ծառայողական քննության կողմերը չեն կարող ներկայացնել այնպիսի միջնորդություններ, որոնք կարող էին ներկայացնել մինչ եզրակացությանը ծանոթանալը:

Հոդված 85.33.  Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը

1. Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ծառայողական քննության ավարտից հետո ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակող անձին՝ համապատասխան որոշում ընդունելու համար, բացառությամբ սույն օրենքի 85.34-րդ հոդվածով սահմանված դեպքի:

2. Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը նախքան որոշում կայացնելն անհրաժեշտության դեպքում կարող է խորհրդակցել իրավասու ստորաբաժանման ղեկավարի հետ, ինչպես նաեւ զրույց ունենալ խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի հետ:

3. Կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձը, հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը, կայացնում է համապատասխան որոշում:

ԳԼՈՒԽ 8.8

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 85.34. Կարգապահական հանձնաժողովը

8. Սույն օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված կոպիտ խախտումները քննության են առնվում լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովի կողմից:

9. Լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովը սույն օրենքի 85.11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերով իրականացնում է ծառայողական քննություն:

10. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը  իրավասու ստորաբաժանման կողմից ներկայացվում են կարգապահական հանձնաժողով:

11. Կարգապահական հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով եւ կարող է ծառայողական քննություն իրականացնող անձից սեփական նախաձեռնությամբ պահանջել լրացուցիչ փաստական տվյալներ, ինչպես նաեւ կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կրկին լսել այլ անձանց, հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի՝ լրացուցիչ ներկայացրած փաստական տվյալները:

12. Ծառայողական քննության մասնակիցներին կրկին լսելու համար կարող են հրավիրել կարգապահական հանձնաժողով:

13. Կարգապահական հանձնաժողովի կողմից կայացվող որոշումները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

14.  Կարգապահական հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց տասնհինգ օր առաջ եւ դրանից հետո նշանակված ծառայողական քննությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին եւ ծառայողական քննության ժամկետը տասը օրով երկարաձգվում է, ինչի մասին համապատասխան փոփոխություն է արվում ծառայողական քննություն նշանակելու մասին իրավական ակտում:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հիսուն օրվա ընթացքում:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանում են իրենց իրավական ուժը:

5. Սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը կիրառելիս հաշվի են առնվում նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված՝ գործող կարգապահական տույժերը:

6. Կասեցված ծառայողական քննությունները շարունակում են մնալ կասեցված եւ վերսկսվում են օրենքով սահմանված կասեցման հիմքերը վերանալուց հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներքին գործերի նախախարության ստեղծման հիմնական նպատակներից էր մեկ պետական մարնի ենթակայությամբ Ոստիկանության եւ Փրկարար ծառայության գործունեության ապահովումը: Սա բացատրվում եւ հիմնավորվում է այն հանգամանքով, որ թեեւ այս երկու մարմինները տարբեր դերեր են կատարում հանրային անվտանգության եւ արտակարգ իրավիճակներին արձագանքման տիրույթում, սակայն եւ՛ Ոստիկանությունը, եւ՛ Փրկարար ծառայությունը կարեւոր դեր են խաղում պետության ներքին անվտանգության եւ բարեկեցության ապահովման գործում: Հաշվի առնելով, որ Ոստիկանությունը եւ Փրկարար ծառայությունն ունեն հստակ դերեր, նրանք հաճախ համագործակցում են արտակարգ իրավիճակների ժամանակ, որոնք պահանջում են համակարգված արձագանք: Օրինակ՝ այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են՝ բնական աղետները, խոշոր վթարները կամ վտանգավոր նյութերի հետ կապված միջադեպերը, ոստիկանության ծառայողները աշխատում են փրկարար ծառայողների հետ՝ ապահովելով տարածքի անվտանգությունը եւ աջակցելով տարհանման աշխատանքներին եւ այլն: Ե՛վ Ոստիկանությունը, եւ՛ Փրկարար ծառայությունը նպաստում են հանրային անվտանգությանը, բայց նշված ծառայությունները դա անում են տարբեր ձեւերով: Ոստիկանության ծառայողների գործունեության նպատակը հանցանքների կանխումը եւ վերացումն է, մինչդեռ փրկարարական ծառայողները կենտրոնանում են կյանքին, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող արտակարգ իրավիճակներին արձագանքելու վրա: Որոշ արտակարգ իրավիճակներում ոստիկանության ծառայողները կարող են լինել առաջին արձագանքողներից, ովքեր ժամանել են դեպքի վայր, քանի դեռ չեն ժամանել փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումերը: Որոշ դեպքերում, երբ փրկարար ծառայողները իրականացնում են փրկարարական գործողություններ, ոստիկանության ծառայողները այդ վայրում կարգավորում, վերահսկում են երթեւեկության կամ տարածքի անվտանգությունը: Ավելի մեծ միջադեպերի դեպքում Ոստիկանությունը եւ Փրկարար ծառայությունը կարող են համատեղել ռեսուրսները, ինչպիսիք են՝ կապի ուղիները, սարքավորումները եւ այլն: Այս համագործակցությունը բարձրացնում է արտակարգ իրավիճակներին արձագանքման ջանքերի ընդհանուր արդյունավետությունը: Հետեւաբար, թեեւ Ոստիկանությունը եւ Փրկարար ծառայությունն ունեն հստակ դերեր եւ պարտականություններ, նրանք ունեն ընդհանուր նպատակ՝ ապահովել հանրային անվտանգությունը եւ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Նրանց համագործակցությունը որոշակի իրավիճակներում ընդգծում է այս երկու ենթակա պետական մարմինների փոխկապակցվածությունը արտակարգ իրավիճակներին արձագանքման եւ հանրային անվտանգության ապահովման ավելի լայն շրջանակում:

Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում ծառայության անցման հարաբերությունները կանոնակարգվում են տարբեր օրենքներով՝ համապատասխանաբար «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքներով, սակայն տարիների փորձը եւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են բավականին մեծ թվով համընկնումներ եւ օրենսդրական կարգավորումների կրկնություններ, հատկապես՝ խրախուսանքի եւ կարգապահական ընթացակարգերում: Բացի այդ, գործող կարգավորումների համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունն (այսուհետ՝ Նախարարություն) է իրականացնում Ոստիկանության եւ Փրկարար ծառայության նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում՝ խախտումների բացահայտման եւ ծառայողական քննությունների անցկացման մասով: Դրանով պայմանավորված՝ առաջարկվում է ընդունել նոր կարգապահական կանոնագիրք, որը կտարածվի ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ՝ փրկարարական ծառայողների վրա՝ խրախուսանքի եւ կարգապահական ընթացակարգերի կիրառման մասով: Մեկ կարգապահական ընթացակարգի կիրառումը պայմանավորված է նաեւ գործող օրենքներում առկա հակասություններով: Մասնավորապես, հանրային ծառայության բարեփոխումների համատեքստում առաջնային խնդիր էր՝ միասնականացնել հանրային ծառայողներին վերաբերող դրույթները, որոնք առկա էին պետական ծառայությունները կարգավորող առանձին օրենքներում: Այդ բարեփոխումների համատեքստում միասնականացվեցին նաեւ ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի եւ կարգապահական տույժերի տեսակները՝ համապատասխան օրենքներում հղում կատարելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին: Նման կարգավորումներ նախատեսվեցին նաեւ ոստիկանության ծառայողների համար, սակայն որոշ հանգամանքներով պայմանավորված՝ այդ օրենքի նախագիծը ԱԺ չներկայացվեց: Արդյունքում, ստացվեց մի իրավիճակ, երբ բոլոր օրենքներում եւ ծառայության տեսակներում, բացի Ոստիկանությունից, կիրառվում են նույն տույժերը եւ խրախուսնքի տեսակները: Ավելին, փոփոխությունների արդյունքում ի հայտ եկան խնդիրներ, որոնք գործնականում մեծ դժվարություն են առաջացնում օրենքը կիրառողների համար: Խոսքը վերաբերում է փրկարար ծառայողներին առնչվող կարգավորումներին: Մասնավորապես, Փրկարար ծառայության կարգապահական հարաբերությունները կարգավորող օրենքում հղումներ են կատարվում «Փրկարար ծառայության մասին» օրենքին, իսկ վերջինս հղում է կատարում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին եւ այլն: Բացի այդ, թեԲ Ոստիկանության, թեԲ Փրկարար ծառայության դեպքում տույժերի եւ խրախուսանքների հետ կապված հարաբերությունները կանոնակարգված են այդ ծառայությունները կարգավորող օրենքներում, իսկ դրանց կիրառման հարցերը՝ կարգապահական առանձնահատկությունները կարգավորող օրենքներում: Մինչդեռ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման դեպքերում այդ հարաբերությունները մեկ իրավական ակտով կանոնակարգելն ամբողջականացնում եւ դյուրին է դարձնում դրա կիրառումը: Բացի այդ, նման մոտեցման դեպքում միասնական կարգավորումներն ավելի ընկալելի են լինում նաեւ ծառայողների համար, քանի որ շատ դեպքերում թեԲ հղումների, թեԲ  եզրույթների առումով լինում են տարընկալումներ: Բացի այդ, Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում կարգապահության ապահովումը համակարգային կապի մեջ է գտնվում ծառայողների բարեվարքության համակարգի, ծառայողների էթիկայի հանձնաժողովների ձեւավորման եւ գործունեության, ծառայողների վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների եւ շահերի բախման կանոնների խախտումների քննության եւ այդ դեպքերում պատասխանատվության առանձնահատկությունների հետ: Ընդ որում, յուրաքանչյուր ծառայությանը վերաբերելի բարեվարքության առանձնահատկությունները նպատակահարմար է սահմանել տվյալ ծառայության կարգապահական հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտով, իսկ ընթացակարգային ընդհանրությունները՝ մեկ իրավական ակտի շրջանակներում: Նշված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերանայել ոստիկանության կարգապահական կանոնագիրքը եւ ընդունել «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք»: Միաժամանակ, վերը նշվածին համահունչ՝ Փրկարար ծառայության կանոնագրքում եւս անհրաժեշտ է նախատեսել փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգի առանձնահատկություններ:

«Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք»-ը հստակ ակնկալիքներ է սահմանում ծառայողների վարքագծի եւ գործողությունների վերաբերյալ: Այն կօգնի ապահովել, որ ծառայողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար: Բացի այդ, կանոնագիրքը սահմանում է հստակ չափանիշներ՝ հասկանալու համար, թե արդյոք նրանց գործողությունները պարունակում են խախտման հատկանիշներ, թե՝ ոչ: Ծառայողների կարգապահական պատասխանատվության հարաբերությունները կարգավորող  օրենքները ծառայում են որպես շրջանակ՝ ապահովելու, որ իրավապահ մարմինները գործում են արդարության, հաշվետվողականության եւ անձանց իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան: Միաժամանակ, «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք»-ը կարեւոր նշանակություն կունենա նաեւ հանրության կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ հստակ ակնկալիքներ ձեւավորելու հարցում:

Ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների նկատմամբ վերջիններիս գործառույթների կատարմամբ պայմանավորված հանրային հետաքրքրությունը պարտավորեցնում են ավելի աչալուրջ լինել նրանց վարքագծին եւ դրա իրավաչափությանը: Համակարգի ներսում արատավոր երեւույթների դեմ արդյունավետ պայքարի համար «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանվել են համապատասխան գործիքակազմեր, որոնք հնարավորություն կտան՝ ապահովելու կանխատեսելի եւ պատշաճ վարքագիծ:

Կարգապահական ընթացակարգերի հստակ կարգավորվածության կարեւոր շահառու է հանդիսանում հանրությունը, քանի որ նշված ընթացակարգերի արդյունավետությունը միտված է՝ առաջին հերթին ապահովելու քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Այս հարաբերությունների կարգավորումը օրենքի մակարդակով երաշխավորում է, որպեսզի ծառայողները հարգեն մարդու իրավունքները, զերծ մնան անհիմն գործողություններից,  խտրական վերաբերմունքից կամ չարաշահումներից: Սա կարող է օգնել կանխել իշխանության չարաշահումը եւ ոչ իրավաչափ վարքագիծը: Պատասխանատվության անխուսափելիությունը ենթադրում է, որ խախտումները հանգեցնելու են իրավական հետեւանքների, ինչը նույնպես կարող է զսպող միջոց ծառայել ծառայողների անօրինական վարքագծի դրսեւորումների դեմ: Կարգապահական հստակ եւ արդյունավետ ընթացակարգերի առկայությունը ապահովում է թափանցիկություն, որը խթանում է հանրային վստահությունը՝ քաղաքացիներին թույլ տալով՝ պատասխանատվության ենթարկել պետական մարմիններին վերջիններիս գործողությունների համար: Բացի այդ նման կարգավորումները պարունակում են նաեւ քաղաքացիական վերահսկողության տարրեր, որոնք հնարավորություն են տալիս՝ վերահսկելու պետական մարմնի վարքագիծը: Կարգապահական արդյունավետ ընթացակարգերը, բացի իրավական հետեւանքներ առաջացնելուց, կարող են ծառայել նաեւ անձնակազմի կառավարման կապակցությամբ արդյունավետ որոշումներ կայացնելուն: Մասնավորապես, կարող են ազդել ծառայողների վերապատրաստման եւ կրթության վրա: Ըստ էության, կարգապահական կանոնակարգերը էական նշանակություն ունեն պետական մարմինների էթիկական, թափանցիկ գործունեության եւ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում: Դրանք անհրաժեշտ նախադրյալներ են ապահովում հաշվետվողականության եւ քաղաքացիների նկատմամբ արդար վերաբերմունքի համար:

«Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքի եւ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերով կարգավորվել են նաեւ ծառայողների վարքագծի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր ծառայության համար էթիկայի առանձին հանձնաժողովների ձեւավորման եւ գործունեության առանձնահատկությունները: Առաջարկվել է ստեղծել մշտական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողովներ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներին համահունչ: Այս կարգավորումները հնարավորություն կտան՝ երաշխավորելու ոստիկանության եւ փրկարար ծառայության ծառայողների բարեվարք գործունեությունը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները եւ ապահովելով նման խախտում կատարած անձանց նկատմամբ համարժեք արձագանքը՝ պատասխանատվության միջոցների կիրառմամբ:

«Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագծով միասնականացվել են ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննության անցկացման ընթացակարգային կարգավորումները: Արդյունավետ ծառայողական քննության գործիքակազմի առկայությունը կարեւոր է ոստիկանության եւ փրկարարական ծառայողների արհեստավարժության, պատրաստվածության եւ էթիկական վարքագծի ամենաբարձր չափանիշները պահպանելու համար: Համապարփակ օրենսդրական կարգավորումները նպաստում են որակյալ ծառայողական քննության անցկացմանը, ինչը կենսական նշանակություն ունի ունակ, հաշվետու եւ բարեվարք ծառայողներ ունենալու համար: Այն երաշխավորում է, որպեսզի ծառայողները շարունակաբար զարգացնեն իրենց կոմպետենցիաները՝ դրսեւորելով բարեվարք եւ իրավաչափ վարքագիծ:

Բացի այդ, դեռեւս 2023 թվականին՝ Նախարարության ձեւավորմամբ, մի շարք ոչ ոստիկանական գործառույթներ, հատկապես՝ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, աջակցող ֆունկցիոնալը, քաղաքացիական ծառայության ձեւով տեղափոխվել են Նախարարության տիրույթ: Նշված փոփոխության նպատակը Ոստիկանության զարգացման ապահովումն է՝ որպես մասնագիտացված կառույց, ինչը ենթադրում է, որ Ոստիկանությունը պետք է իրականացնի միայն ոստիկանական գործառույթներ: Այնուամենայնիվ, մինչ օրս ոստիկանության կազմում է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը, որն իրականացնում է հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների հետ կապված վարչական տվյալների միասնական հավաքագրում եւ հաշվառում: Ըստ այդմ, Ինֆորմացիոն կենտրոնի գործունեությունն առավելապես բնորոշ է քաղաքացիական ծառայությանը, ինչից ելնելով՝ նպատակահարմար է այն տեղափոխել Նախարարություն՝ ոստիկանության ծառայությունից վերափոխելով քաղաքացիական ծառայության:

Բացի այդ, «Ոստիկանության մասին» օրենքի 24.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս իրավունք ունի Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնելու նավավարի սթափության վիճակի ստուգում, իսկ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3»-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձեւերը: ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատվել է ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը: Արդյունքում, գործող իրավակարգավորումները ոստիկանությանը լիազորել են՝ տեխնիկական սարքավորմամբ իրականացնելու միայն վարորդների եւ նավավարի սթափության վիճակի ստուգում: Այլ դեպքերում ոստիկանությունը նշված ստուգումներն իրականացնում է անձին համապատասխան բժշկական հաստատություններ տեղափոխելու միջոցով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանվել են մի շարք դրույթներ, որոնցով վարչական ներգործության միջոցներ կիրառելն անմիջականորեն պայմանավորված է անձի սթափության վիճակի հետ: Մասնավորապես, Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է նաեւ վարչական իրավախախտումը հարբած վիճակում կատարելը: Բացի այդ, Օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձի դեպքում` նրա սթափվելու ժամանակից: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել՝ Ոստիկանությանը վերապահել սթափության վիճակի ստուգում իրականացնելու լիազորություն:

Բացի նշվածից, ներկայումս Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում եւ գրասենյակում, Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով առաջացել է համապատասխան ծառայողների սոցիալական երաշխիքների վերանայման անհրաժեշտություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1) ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը եւ խրախուսանքները ու ապահովել միասնական մոտեցում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա, իսկ ոլորտային օրենքներով սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ կարգավորումները: Նման մոտեցման պարագայում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կատարումը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը կտարածվի նաեւ Ոստիկանության վրա,

2) ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների հիմնական իրավունքների, պարտականությունների եւ նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների շրջանակի կապակցությամբ ապահովել միասնական մոտեցում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ու «Փրկարար ծառայության մասին» օրենքներում սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները եւ նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները,

3) ամրագրել ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը, յուրաքանչյուր ծառայության համար ստեղծել առանձին էթիկայի հանձնաժողովներ եւ սահմանել համապատասխան ծառայողների բարեվարքության խախտումների քննության առանձնահատկությունները,

4) ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունների անցկացման համար ամրագրել միասնական մոտեցում եւ այդ գործընթացի ընթացակարգային հարաբերությունները կարգավորել «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքով,

5) միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ՝ Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասխան խրախուսանքի եւ կարգապահական տույժի տեսակներ,

6) ապահովել Նախարարության ոստիկանության կազմում գործող, սակայն իր բնույթով ոչ ոստիկանական գործառույթ իրականացնող Ինֆորմացիոն կենտրոնի տեղափոխումը Նախարարություն,

7) հանցագործությունները եւ վարչական իրավախախտումները կանխելիս եւ բացահայտելիս, ինչպես նաեւ՝ հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությանը վերապահել իրավասություն՝ իրականացնելու սթափության վիճակի ստուգում,

8) Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն՝ ատեստավորման արդյունքներով տրվող հավելավճարին զուգահեռ ոստիկանության եւ փրկարարական ծառայողները կստանան օրենքով նախատեսված լրավճար եւ հավելումներ,

9) Ոստիկանության եւ Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ նշված ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում ծառայությունից ազատվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները),

10) Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները, ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Ընդ որում, պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) չի պահպանվի:

11) «Փրկարար ծառայության մասին» օրենքում նախանական մասնագիտական կրթության հետ կապված եզրութաբանությունը համապատասխանեցնել գործող ոլորտային օրենքին:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

4. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2-րդ՝ «Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում եւ բարեվարքության ամրապնդում» ուղղության 5-րդ՝ «Ոստիկանության համակարգում կոռուպցիայի կանխարգելում եւ բարեվարքության ամրապնդում» կետից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության եւ փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը եւ խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքով: Բացի այդ, նախագծերի փաթեթի ընդունմամբ Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում կընդլայնվի ղեկավար անձանց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասխան խրախուսանքի եւ կարգապահական տույժի տեսակներ:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ Նախարարության ոստիկանության կազմում գործող, սակայն իր բնույթով ոչ ոստիկանական գործառույթ իրականացնող Ինֆորմացիոն կենտրոնի տեղափոխումը Նախարարություն:

Բացի այդ, հանցագործությունները եւ վարչական իրավախախտումները կանխելիս եւ բացահայտելիս, ինչպես նաեւ՝ հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությանը կվերապահվի լիազորություն՝ իրականացնելու սթափության վիճակի ստուգում:

Միաժամանակ, կբարելավվեն Նախարարության, Ոստիկանության եւ Փրկարար ծառայության համապատասխան ծառայողների սոցիալական երաշխիքները, իսկ «Փրկարար ծառայության մասին» օրենքը կհամապատասխանեցվի գործող ոլորտային օրենքի եզրութաբանությանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն