Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1152-15.09.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2025 թվականի մարտի 31-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության ընդհանուր արժեքների վրա, ինչը միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման երաշխիքն է: Այսօր ակտիվ եւ բազմավեկտոր համագործակցություն է ընթանում երկու երկրների կառավարությունների, գերատեսչությունների եւ տարածքային միավորների միջեւ:

Հայաստանը շահագրգռված է ընդլայնել եւ ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2025թ. մարտի 31-ին ստորագրվել է 2023թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր):

Համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման եւ կողմերի միջեւ համագործակցության համար:

Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչեւ 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար եւ մինչեւ 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Բացի այդ՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչեւ 40.000.000 եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ V» ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաեւ մինչեւ 1.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV եւ փուլ V» ծրագրերի կամ դրանց շրջանակներում կնքվող վարկային պայմանագրերի կնքման եւ իրականացման հետ:

Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «5.1 «ՀՀ արտահանման ռազմավարության եւ կից ճանապարհային քարտեզի մշակում եւ իրականացում» կետից. ԳԴՀ-ի հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացում՝ նպաստավոր միջավայրի ստեղծում առեւտրային հարաբերությունների խթանման համար:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները զարգացել են բարեկամության, կառուցողական համագործակցության եւ փոխըմբռնման ոգով:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 31-ին: Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ ընդունող կողմերի հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից (ՎՎԲ) ստանալու մինչեւ 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար եւ մինչեւ 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար, ինչպես նաեւ մինչեւ 40.000.000 եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ V» ծրագրի համար, որը ՎՎԲ միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, եւ մինչեւ 1.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Հայաստանի եւ Գերմանիայի երկկողմ օրակարգում կարեւոր կետերից են ֆինանսական եւ տեխնիկական համագործակցությունը: Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի հետ հարաբերությունների հետեւողական զարգացումն ու խորացումը վերոնշյալ ոլորտներում:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է դրա 4-րդ հոդվածով՝ համաձայն որի.

«Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը ծանուցում է Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Հիմք է ընդունվում ծանուցումն ստանալու օրը:»

Հաշվի առնելով վերոնշյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը համարվում է նպատակահարմար :

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2023Թ. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է օրենքին հակասող նորմ:

Մասնավորապես՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք Հայաստանի Հանրապետությունում ենթակա է վճարման՝ կապված 1-ին հոդվածում նշված ծրագրերի կամ 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման եւ իրականացման հետ:

Վերոնշյալ դրույթը հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի (անհաղթահարելի ուժ):

Oրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, Օրենսգրքով, վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանց հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասի 1-6-րդ կետերում նշված իրավական ակտերով: Սույն դրույթը նույնպես փաստում է, որ հարկային կարգավորումները կարող են սահմանվել բացառապես օրենքով եւ/կամ վավերացման ընթացակարգով ուժի մեջ մտած ՀՀ համաձայնագրերով:

Ելնելով վերոնշյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրում (Համաձայնագիր) առկա են ՀՀ պետական բյուջեի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչեւ 26.0 մլն եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար եւ մինչեւ 2.0 մլն եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար, իսկ վերոնշյալ վարկային ծրագիրը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2025թ. պետական բյուջեով, այնպես էլ 2025-2027թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Միաժամանակ, ՀՀ 2026-2028թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման շրջանակներում նշված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի գծով համապատասխան բյուջետային հայտեր չեն ներկայացվել:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գ. Պապոյանին

ՀՀ արդարադատության նախարար
Ս. Գալյանին


Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության
08.04.2025 թվականի թիվ 01/7356-2025 գրության


Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ / Դ. Խուդաթյան


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2023Թ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) համաձայնեցման եւ փոխհամաձայնեցման աշխատանքներում ներգրավված են եղել մի շարք շահագրգիռ գերատեսչություններ:

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններն են.

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. ՀՀ ֆինանսների նախարարություն

3. ՀՀ արդարադատության նախարարություն

4. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

5. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

6. ՀՀ կենտրոնական բանկ

7. ՀՀ պետական եկամուտների կոմիտե


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն