Armenian ARMSCII Armenian
Կ-2483-29.04.2022-ՏԵ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին»1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.9-րդ հոդվածում`

1)    վերնագիրը եւ 1-ին մասը «պահպանության,»բառից հետո լրացնել «հայտա՟րա՟րա՟տուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման,»բառերով.

2) 1-ին մասի «90-րդ»բառը փոխարինել «37-րդ» բառով եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովան՟դակությամբ 9-րդ եւ 10-րդ ենթակետերով.
 
 
«9) Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը ձեւավորելու համար տուրքի 3.5-ապատիկի չափով
10) հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրի լրացման համար բազային  բազային տուրքի 30-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե»ենթակետով.

«ե) մաքսային հայտարարագրի լրացման համար` մինչեւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված դիմումը ներկայացնելը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: