Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-865-17.06.2024-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ (ՏՐՄԱՆ), ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՑԱՆԿ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագրի մասնակից պետությունների վերաբերյալ

1. Ռուսաստանի Դաշնություն

2. Բելառուսի Հանրապետություն

3. Ղազախստանի Հանրապետություն

4. Ղրղզական Հանրապետություն

ՑԱՆԿ

2023 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագրի  կատարման համար պատասխանատու մարմինների

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. ՀՀ ֆինանսների նախարարություն

3. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

4. ՀՀ պետական եկամուտների կոմիտե

5. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

6. ՀՀ կենտրոնական բանկ 
  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ (ՏՐՄԱՆ), ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023թ. հուլիսի 31-ին Մոսկվայում:

Համաձայնագիրը կանոնակարգում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանում է պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները:

Համաձայնագրով մասնավորապես սահմանվում են պահեստային վկայագրերի շրջանառության եւ մարման միասնական մոտեցումները, գյուղատնտեսական արտադրանքի որակական ու քանակական հաշվառման առանձնահատկությունները եւ պահպանման կանոնները, կարգավորվում են պահեստի եւ գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջեւ հարաբերությունները, ապահովվում է պահեստային վկայագրերի եւ պահեստների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Հաշվի առնելով Համաձայնագրի դրույթները Միության շրջանակներում նախատեսվում է պահեստային վկայագրերի թողարկումը (տրամադրումը), շրջանառությունը եւ մարումն իրականացնել անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Համաձայնագրի գործարկումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը եւ դրանց կայուն շրջանառությանը՝ ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունը:

Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ   ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

Եզրակացություն

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եւ տեղեկատվություն Համաձայնագիրը ստորագրած կողմերի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը (այսուհետ նաեւ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023թ. հուլիսի 31-ին, ք.Մոսկվայում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Համաձայնագիրը կանոնակարգում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանում է պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները:

Մասնավորապես, սահմանվում են պահեստային վկայագրերի շրջանառության եւ մարման միասնական մոտեցումները, գյուղատնտեսական արտադրանքի որակական ու քանակական հաշվառման առանձնահատկությունները եւ պահպանման կանոնները, կարգավորվում են պահեստի եւ գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջեւ հարաբերություններն, ապահովվում է պահեստային վկայագրերի եւ պահեստների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Համաձայնագրի գործարկումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը եւ դրանց կայուն շրջանառությանն՝ ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2026 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ:

2024թ. հունվարի 22-ի դրությամբ Համաձայնագիրն ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» 2023 թվականի հուլիսի 31-ի համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ                                                ԲՈՐԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
 
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ), ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ)՝  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրում առկա չէ Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթ, սակայն այն պարունակում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագրում առկա գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման, տրամադրման, շրջանառության եւ մարմանն առնչվող իրավահարաբերություններն առհասարակ ամրագրված չեն ՀՀ օրենսդրությամբ:

Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 7-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝            ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 9-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվել է, որ «Անդամ պետությունն ապահովում է այն գյուղատնտեսական արտադրանքի որակի փորձաքննության անցկացումը, որի համար անդամ պետության տարածքում թողարկվում (տրվում) են պահեստային վկայագրերը»: Նշված դրույթը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը:

Միաժամանակ Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար եկամուտների նվազեցման հանգեցնող  դրույթներ առկա չեն:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ





Երեւան-0010, Հանրապետության հր. Կառավարական տուն 3
N ԳՍ//570-2024

ՀՀ  էկոնոմիկայի նախարար
Վ. Քերոբյանին

ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին

Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության
29.12.2023 թվականի թիվ 01/23696-2023 գրության

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 

Հարգանքով՝     Գ. Սանոսյան
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն