Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-980-03.12.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 73-րդ հոդվածի 8.1-ին մասի առաջին նախադասության մեջ «ենթակա չէ հաշվանցման (պակասեցման)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցն օգտագործվել է վարձույթով տրամադրելու նպատակով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1.2-րդ մասում «դիլեր» բառից հետո լրացնել «կամ լիզինգատու» բառը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2.  Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ կիրառվում է 2024 թվականի հունվարի
1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ: