Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «խաղային գործունեության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող մարմին» բառերով.
2) 14.1-ին կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
6. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
7. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունում հարուցված եւ ընթացիկ վարչական վարույթներն իրականացվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացվելու են սույն օրենքով սահմանված կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում եւ իրականացնում է (...) պետություն-մասնավոր գործընկերության զարգացման (...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Նույն հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում եւ իրականացնում է (...) խաղային գործի (...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակումը եւ կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումը եւ կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաեւ օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 6.2-րդ կետի համաձայն՝ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն եւ արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթեւացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների եւ գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը:
Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, նպատակահարմար է այդ մասով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում որպես քաղաքականություն մշակող մարմին եւ «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներից պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Այս կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են իրականացվել նաեւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում:
Ընդ որում, հարկ է ընդգծել, որ պետություն-մասնավոր գործընկերության լիազորություններն առաջնահերթ պետք է դիտարկել հանրային ակտիվների կառավարման տեսանկյունից, որպիսի պարագայում այդ լիազորություններն առավել ներդաշնակ են ՀՀ ֆինանսների նախարարության լիազորությունների հետ՝ որպես հանրային սեփականության կառավարման ոլորտի իրավասու մարմին:
Մյուս կողմից, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերն ավելի մոտ են գնումների ոլորտին, ավելին, ժամանակին այդ ընթացակարգերը կարգավորված են եղել «Գնումների մասին» օրենքով:
2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն:
3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ կառաջանա այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշումից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում