Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման նպատակով Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունների գործող ժամկետների հստակեցումը եւ արտոնությունների գործողության ժամկետի երկարաձգումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 2020 թվականի հունվարի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, որի շրջանակներում, մասնավորապես, արժեթղթերի գծով ստացվող եկամուտների մասով հարկային արտոնություններ են սահմանվել ոչ ռեզիդենտների իրավաբանական անձանց համար, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց համար: Միաժամանակ, նշյալ օրենքով սահմանվել է, որ արտոնություններ նախատող դրույթները տարածվում են այն արժեթղթերի (արժեթղթերի դասերի) վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակվել (առեւտրին թույլատրվել) են ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
Խնդիրն այն է, որ արտոնությունների գործողության ժամկետի առումով նշյալ կարգավորումները բավար չափի հստակ չեն եւ անհրաժեշտություն է առաջացել Հարկային օրենսգրքով տրվող ձեւակերպումների շրջանակում հստակեցնել արտոնությունների գործողության ժամկետները: Բացի այդ, առաջարկվող փոփոխություններին զուգահեռ, առաջարկվում է նաեւ երկու տարով հետաձգել արժեթղթերից ստացվող եկամուտների մասով գործող հարկային արտոնությունների գործողության ժամկետները:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման նպատակով Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունների գործողության ժամկետները: Միեւնույն ժամանակ, վերոգրյալով պայմանավորված՝ ներդրողների համար լրացուցիչ կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակով առաջարկվում է եւս երկու տարով երկարաձգել այդ արտոնությունների գործողության ժամկետները:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտներն են:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման նպատակով Հարկային օրենսգրքով սահմանված գործող արտոնությունների ժամկետները:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա: