Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-984-10.12.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 16912 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16912 . Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը

1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չհրապարակելը՝ այդ թվում ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը՝ այդ թվում ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը՝ այդ թվում ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:

4. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:

Հոդված 2. Օրենսգրքի 16913 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

««Հոդված 16913 . Կազմակերպությունում օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարող գլխավոր հաշվապահ աշխատանքի ընդունելը

1. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին, ինչպես նաեւ՝ «Հանրային հատված կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված՝ Կառավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարող գլխավոր հաշվապահ աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարող գլխավոր հաշվապահ աշխատանքի ընդունելը, կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

3. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելու եւ կազմակերպությունում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափի կանոնակարգման նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎ օրենսգիրք) 16912 -րդ հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների՝ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում վերջին տարիների փաստացի հրապարակման արդյունքները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի միջին արժեքը կազմում է 6 մլն դրամ՝ Նախագծով առաջարկվում է խստացնել ՎԻՎ օրենսգրքի 16912 -րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով, ի թիվս այլ կարգավորումների, ճշգրտվել է պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը:

Մասնավորապես, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աուդիտի ենթակա կազմակերպությունները պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո, իսկ 5-րդ մասի համաձայն՝ առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաեւ ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:

Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները կարող է հրապարակել՝

1) իր ինտերնետային կայքում կամ

2) http://www.azdarar.am ինտերնետային կայքում կամ

3) ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում:

Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաեւ http://www.azdarar.am ինտերնետային կայքում:

Վերը նշված կարգավորումները ուժի մեջ մտնելուց ի վեր յուրաքանչյուր տարի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են Օրենքի իմաստով հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր կամ միջին հանդիսացող կազմակերպություններ, որոնց  ֆինանսական հաշվետվությունները Օրենքով ենթակա են եղել պարտադիր աուդիտի եւ հրապարակման:  Ընդ որում, ինչպես ցույց են տալիս փաստացի հրապարակման արդյունքները նշված կազմակերպությունների ավելի քան 30%-ը http://www.azdarar.am ինտերնետային կայքում որեւէ տեղեկատվություն չի հրապարակել, իսկ շուրջ 25%-ը հրապարակել է Օրենքով սահմանված կարգի եւ/կամ ժամկետի խախտմամբ:

Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոցը համադրելի չէ այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, հետեւաբար կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ աուդիտի միջին արժեքի մոտ 10%-ի չափով (ընդամենը 550 հազար դրամ), քան ապահովել օրենքի պահանջները, այն է՝ ֆինանսական հաշվետվությունները ենթարկել պարտադիր աուդիտի:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Նախագծով առաջարկվում է ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար սահմանված պատասխանատվության միջոցը դարձնել համադրելի այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, մասնավորապես.

Միաժամանակ, ՎԻՎ օրենսգրքի 16913 -րդ հոդվածով վարչական պատասխանատ-վության միջոցներ են նախատեսված հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելու կամ անստորագիր ներկայացնելու համար, այն դեպքում երբ «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներով սահմանված են պահանջներ որոշակի կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու համար:

Վերը նշվածով պայմանավորված, Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն ենթադրող արարքը սահմանել օրենսդրության պահանջներին համապատասխան:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարական փաստաթղթերից:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կբարձրացվի ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը՝ ապահովելով օրենքի պահանջների կատարումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն