Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքի 2-րդ եւ 7-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀՕ-269-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլարի): Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ:
2010 թվականին 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար) շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ (2.6 միլիոն դոլար) հարկ, կամ ծավալի 7.2 տոկոսի չափով:
2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ (15.8 միլիարդ դոլար) շրջանառությունից հավաքագրվել է 33 միլիարդ դրամ (84 միլիոն դոլար) հարկ կամ ծավալի 0.5 տոկոսի չափով:
Շրջանառության ծավալի եւ վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:
Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտը սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը՝ ձեռնարկված քայլերը բավարար չեն եւ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով:
Վերլուծելով միջազգային փորձը տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար սահմանված է 10 տոկոս եւ ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես՝ Վրաստանում 10% շրջանառության հարկ է սահմանված, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5%-ից 20%, Իտալիայում՝ 20%-ից 22%, Լեհաստանւմ՝ 12%, Պորտուգալիայում՝ 8%-ից 16%, Ֆրանսիայում՝ 8%-ից 10%, Հունգարիայում՝ 15%:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ