Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1022-10.03.2025-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ «է4», «է5», «է6» եւ «ժա1» կետերով.

«է4) Հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքի ձեւը.

է5) Հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման շինարարության թույլտվության ձեւը.

է6) Հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման շինարարության ավարտական եւ շահագործման ակտի ձեւը.

ժա1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման ճարտարապետահատակագծային առաջադրանքները, շինարարության թույլտվությունները, շինարարության ավարտական եւ շահագործման ակտերը.

Հոդված 2.

Օրենքի ամբողջ տեքստում «արգելոց» բառը եւ դրան համապատասխան հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «հնավայր» բառով եւ դրան համապատասխան հոլովաձեւերով.

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում: