Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Գովազդում ապրանքի գնի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում պետք է պահպանվեն ապրանքի գնի ներկայացման՝ օրենսդրությամբ սահմանված կանոնները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից: