Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից ստուգումներն իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի առանձնահատկությունների հաշվառմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասի 6-րդ կետում «տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից: