Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10375-31.03.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենսգրքի ամբողջ տեքստում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել ««Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 20-րդ եւ 26-րդ մասերի ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 171.8-րդ հոդվածի՝

1) վերնագրում «ոչ ամբողջական» բառերից հետո լրացնել «կամ ապակողմնորոշիչ» բառերով.

2) 1-ին եւ 2-րդ մասերում «ոչ ամբողջական» բառերից հետո լրացնել «կամ ապակողմնորոշիչ» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից: