Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը» բառերը փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը» բառերով:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել ««Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից: