Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել ««Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերից հետո լրացնել «, Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից ընդունված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից: