Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 975-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 2-րդ պարբերությունում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով, ինչպես նաեւ «տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրությանը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից: