Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից: