Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-103720-31.03.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի
18-րդ կետում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել ««Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից: