Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 49-րդ եւ 50-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«49) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ՝ տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքի սահմաններից, գետաողողատից օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների դուրս բերումը ընդերքից.
50) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն՝ տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ գետերի հուների արգելապատնեշների կամ կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով տվյալ օբյեկտի կառուցման տարածքի սահմաններում ընդերքի տեղամասից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ կատարելու իրավունք.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 57-րդ կետով.
«57) գետի հունի արգելապատնեշ՝ երկաթբետոնե կամ մետաղական կոնստրուկցիաներով կահավորված ինժեներական կառույց, գետի ափերը ալիքների քայքայող ներգործությունից պաշտպանելու եւ գետի հունի խախտումը բացառելու համար:»:
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.6-րդ մասում «10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն սկսում է ստուգման գործընթացը եւ լիազոր մարմնին տեղեկացնում տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ» բառերը փոխարինել «5-օրյա ժամկետում բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմնին տեղեկացնում է տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29-րդ կետով.
«29) սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (Գլոբալ Տեղորոշման Համակարգ, այսուհետ՝ ՋիՊիԷս (GPS)) համակարգով կահավորելու եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին միացված լինելու պայմանների, ինչպես նաեւ նշյալ համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկի, տվյալների մշակման ու փոխանակման կարգի, համակարգի անվտանգության ապահովման պահանջների, համակարգից օգտվելու կարգի եւ համակարգի շահագործման կանոնների սահմանումը.
30) սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքերեւակումներում եւ հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության սահմանային հողերում օգտակար հանածոյի արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն չի պահանջվում: Սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքերեւակումներում եւ հանքավայրերում ընդերքօգտագործում կարող է իրականացվել միայն նշված տարածքներում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրված համաձայնությունների առկայության դեպքում: Տրված համաձայնությունները կարող են ներկայացվել լիազոր մարմին համապատասխան բնագավառի լիազորված մարմնի համաձայնության տրամադրման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 3.2-րդ, 3.3-րդ եւ 3.4-րդ կետերով.
«3.2) սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորելու եւ այդ տեխնիկական, տրանսպորտային միջոցների տեղաշարժի անխափան արձանագրվելու գործընթացի ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 34-րդ կետում սահմանված պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, նույն մասի 35-րդ կետում նշված տեղեկատվության եւ այդ տեխնիկական ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը արձանագրող ՋիՊիԷս (GPS) համակարգով միացված համապատասխան սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիության ստացումը.
3.3) սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի վերաբերյալ վերահսկողության իրականացումը.
3.4) ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման դեպքի վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերով համապատասխան գրությունը ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, վարչական վարույթի հարուցման նախաձեռնումը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60.1-ին հոդվածի 8-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման վերաբերյալ հարցը քննության առնելու նպատակով.»:
Հոդված 6. Օրենսգրքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սահմանային շերտում սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանումը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 30-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 2.4.-րդ եւ 2.5.-րդ մասեր.
«2.4. Սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման դեպքում ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշմամբ կասեցվում է մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշման անբողոքարկելի դառնալը: Ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու վերաբերյալ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման:
2.5. Սույն հոդվածի 2.4.-րդ մասով նախատեսված դեպքում ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում համապատասխան գրություն՝ հիմնավորող փաստաթղթերով: Տեսչական մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում եւ ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:
2) 3-րդ մասում «հիմքերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 32-րդ կետով սահմանված պարտավորության խախտման դեպքերի, որի պարագայում զգուշացման հիմքերի վերացման ժամկետը հանդիսանում է 10 օր».
3) 5-րդ մասի 3-րդ կետում «(մինչեւ 90 օր» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 32-րդ կետով սահմանված պարտավորության խախտման դեպքում՝ մինչեւ 10 օր» բառերը.
4) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-11-րդ կետերով.
«10) սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվել է՝ հիմք ընդունելով բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին.
11) սահմանային շերտում եւ սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան չմիացված՝ հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցներով իրականացնելու կամ արդյունահանված օգտակար հանածոն բեռնատար ավտոմոբիլով տեղափոխելու դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվել է՝ հիմք ընդունելով բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին:»:
Հոդված 8. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) սահմանային հողերում եւ սահմանային գետերի ափերին գտնվող հանքերեւակումներից օգտակար հանածոյի պաշարների հայտնաբերման ու գնահատման կամ վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում՝ ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրված համաձայնությունները:»:
Հոդված 9. Օրենսգրքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1.-ին մասով.
«1.1. Սահմանային շերտում եւ սահմանային գետերի ափերին գտնվող հանքերեւակումներից օգտակար հանածոյի պաշարների հայտնաբերման ու գնահատման կամ վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական լիազորված մարմինների համաձայնություններից որեւէ մեկի բացակայության դեպքում ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման: Լիազոր մարմինը ներկայացված փաստաթղթերի փաթեթը 5-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին՝ նշելով վերադարձման պատճառը: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված վերադարձման պատճառը: Եթե վերադարձման պատճառը սահմանված ժամկետում չի վերացվում եւ լրակազմ փաստաթղթերի փաթեթը չի ներկայացվում լիազոր մարմին, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:»:
Հոդված 10. Օրենսգրքի 48.2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերում, 4-րդ մասի 4-րդ կետում եւ 6-րդ մասի 3-րդ կետում «կամ ջրամբարների» բառերից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 48.4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «կամ ջրամբարների» բառերից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերը.
2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3) գետերի հուների արգելապատնեշների կառուցման նպատակով արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, արդյունահանման աշխատանքների իրականացման տեւողության (ժամկետի) եւ արդյունահանման ծավալների վերաբերյալ գրավոր իրազեկել ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմնին եւ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, արդյունահանման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ:»:
Հոդված 12. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) սահմանային հողերում եւ սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝ ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրված համաձայնությունները:»:
Հոդված 13. Օրենսգրքի 51-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1.-ին մասով.
«1.1. Սահմանային շերտում եւ սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական լիազորված մարմինների համաձայնություններից որեւէ մեկի բացակայության դեպքում ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման: Լիազոր մարմինը ներկայացված փաստաթղթերի փաթեթը 5-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին՝ նշելով վերադարձման պատճառը: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված վերադարձման պատճառը: Եթե վերադարձման պատճառը սահմանված ժամկետում չի վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:»:
Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 32-րդ, 33-րդ, 34-րդ եւ 35-րդ կետերով.
«32) սահմանային շերտում եւ սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները իրականացնել բացառապես ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցներով, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլներով.
33) վերահսկել եւ ապահովել սահմանային շերտում եւ սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնող ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի անխափան արձանագրվելու գործընթացը.
34) կնքել համապատասխան պայմանագիր` սահմանային շերտում եւ սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնող հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորելու, նշված տեխնիկական, տրանսպորտային միջոցների տեղաշարժը արձանագրող համապատասխան սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու եւ սույն մասի 35-րդ կետում նշված տեղեկատվությունը Կառավարության կողմից սահմանված տվյալներին հասանելիություն ունեցող մարմիններին տրամադրելու ծառայության մասին՝ համապատասխան ծառայություն մատուցող անձի հետ, եթե սույն կետում եւ սույն մասի 35-րդ կետում նշված պայմանները օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձը անձամբ չի իրականացնում.
35) սույն մասի 34-րդ կետում նշված պայմանագրի կնքման դեպքում՝ ծառայություն մատուցող անձի համար սահմանել պարտականություն՝ սահմանային շերտում եւ սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի արձանագրման մասին մինչեւ մեկ տարվա վաղեմությամբ տեղեկատվությունը պահպանելու եւ հարցման դեպքում այդ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում Կառավարության կողմից սահմանված տվյալներին հասանելիություն ունեցող մարմիններին տրամադրելու, ինչպես նաեւ նշյալ մարմիններին նշված տեխնիկական, տրանսպորտային միջոցների տեղաշարժը արձանագրող սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիություն տրամադրելու մասին: Այն պարագայում, երբ սույն կետում եւ սույն մասի 34-րդ կետում նշված պայմանները անձամբ իրականացվում են օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձի կողմից, ապա սույն կետում նշված տեղեկության պահպանումը, դրա տրամադրումը եւ նշված սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիության տրամադրումը նույնպես իրականացվում է օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձի կողմից:»:
Հոդված 15. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ եւ 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ եւ 26-րդ կետերում «եւ ավազակոպճային խառնուրդի» բառերը փոխարինել (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) բառերով:
Հոդված 16. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասում լրացվող 3.2-րդ, 3.3-րդ եւ 3.4-րդ կետերը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվող 11-րդ կետը, 14-րդ հոդվածով Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող լրացվող 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ կետերը գործելու են սույն հոդվածի 2-րդ մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դրույթների կիրառությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ընդունումը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների հիմքով ծագած հարաբերությունների վրա: Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերը Կառավարության կողմից սահմանելուց հետո 90-օրյա ժամկետում ընդերքօգտագործողները պարտավոր են ապահովել սույն հոդվածի 3-րդ մասում նշված դրույթներում սահմանված պարտականությունների կատարումը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը Նախագծերը մշակվել է հաշվի առնելով՝ Արաքս գետի շուրջ ստեղծված ներկայիս հիմնախնդիրները, մասնավորապես՝ գետի հունի փոփոխության առկա վտանգները, որը սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր է պարունակում, գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նույն խնդիրներն այլ գետերի շուրջ առաջանալու դեպքում դրանց արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը:
Նախագծերը մշակվել են նաեւ՝ հաշվի առնելով սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող կազմակերպությունների կողմից գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների, մասնավորապես՝ գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման հնարավորությունների անբավարարությունը, որը սահմանային փոփոխությունների ռիսկեր է առաջացնում:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) 30-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե` բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների եւ պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր: Սակայն առկա է սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը բացահայտելու գործիքակազմի անբավարարություն:
Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետեւանքով առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր, ուստի ներկայումս առկա է նշյալ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:
Բացի վերոնշյալը՝ նախագծերի մշակումը պայմանավորված է Արաքս գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման հրատապության հետ, ինչպես նաեւ գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով ավազն օգտագործելու նպատակով լրացուցիչ անգամ ընդերքօգտագործման իրավունք ձեռք չբերելու նպատակով լրացումներ է կատարվում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում՝ իրավական հենք ստեղծելով գետերի հունի արգելապատնեշների կառուցման կամ վերակառուցման նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար՝ համաձայն նախապես կազմված եւ հաստատված նախագծի:
3.Կարգավորման նպատակը եւ բնույթը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում սահմանվել է սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվել է ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվության բավականին բարձր սահմանաչափ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով: Ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվելու դեպքում՝ հիմք ընդունելով բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը՝ նախատեսվել է ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում:
Նախատեսվել է նաեւ սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (Գլոբալ Տեղորոշման Համակարգ, (GPS)) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով իրականացնելու վերաբերյալ պահանջ: Համակարգի ներդրման շնորհիվ հասանելի է դառնում սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում արդյունահանման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունը, որի շնորհիվ առավել արդյունավետ կդառնա ընդերքօգտագործողների կողմից արդյունահանման ընթացքում թույլ տրված խախտումների (այդ թվում նաեւ ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի) բացահայտումը: Մասնավորապես՝ նշված տեղեկատվության ստացումը հնարավորություն կտա պետական մարմիններին արձանագրել, թե սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնող տրանսպորտային միջոցները հանքավայրի հստակ ո՞ր հատվածում են աշխատանքներ իրականացնում եւ ո՞ր ուղղությամբ են տեղաշարժվում: Նշված պահանջը կնպաստի սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնող ընկերությունների կողմից կատարվող իրավախախտումների բացահայտմանը եւ կանխարգելմանը:
Միեւնույն ժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվել են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանային շերտում գտնվող հանքավայրերից, ինչպես նաեւ սահմանային շերտի սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի պաշարների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան չմիացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցներով իրականացնելու դեպքում նախատեսվել է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 601-ին հոդվածը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով շարադրվել է նոր խմբագրությամբ, մասնավորապես՝ ուղղվել է նշյալ հոդվածի համարակալումը: Միաժամանակ բարձրացվել է նշյալ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված տուգանքների սահմանաչափը:
Օրենսգրքում նախատեսվել է լրացում, համաձայն որի՝ սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում արդյունահանում եւ օգտակար հանածոյի պաշարների ուսումնասիրություն իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից կներկայացվեն արտաքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրամադրված համաձայնությունները:
Լիազոր մարմնի կողմից դիմումին ընթացք կտրվի միայն համապատասխան պետական լիազորված մարմինների համաձայնությունների առկայության դեպքում: Տրված համաձայնությունները կարող են ներկայացվել Լիազոր մարմին համապատասխան բնագավառի լիազորված մարմնի համաձայնության տրամադրման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում: Համաձայնություններից որեւէ մեկի բացակայության դեպքում ներկայացված դիմումը Լիազոր մարմնի կողմից քննարկման ենթակա չէ: Լիազոր մարմինը ներկայացված փաստաթղթերի փաթեթը 5-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին՝ նշելով վերադարձման պատճառը:
Բացի այդ, նախագծով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձի պարտավորություններում լրացվել է դրույթ, որով նախատեսվել է, որ գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է գետերի հուների արգելապատնեշների կառուցման նպատակով արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, արդյունահանման աշխատանքների իրականացման տեւողության (ժամկետի) եւ արդյունահանման ծավալների վերաբերյալ գրավոր իրազեկել ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմնին եւ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, արդյունահանման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ:
Հարկ է նշել նաեւ, որ սահմանային շերտում սահմանային գետերի հասկացության պարզաբանումը անուղղակի ձեւով ներկայացված է «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, որում կիրառվում է «սահմանային շերտ» տերմինը, ինչը օրենքի իմաստով սահմանային գետի մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին՝ մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ: Նշենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ եւ 26-րդ կետերում կիրառվում է «սահմանային շերտի սահմանային գետեր» ձեւակերպումը:
Ընդերքօգտագործողի պարտավորություններում լրացվել են համապատասխան դրույթներ սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները բացառապես ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով իրականացնելու, իսկ նշված պայմանների՝ օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձի կողմից անձամբ չիրականացվելու դեպքում՝ համապատասխան ծառայություն մատուցող անձի հետ պայմանագրի կնքման վերաբերյալ: Նշված պայմանագրի կնքման դեպքում՝ ծառայություն մատուցող անձի համար սահմանվել է պարտականություն՝ նշյալ տրանսպորտային, տեխնիկական միջոցների տեղաշարժի մինչեւ 1 տարի վաղեմությամբ արձանագրումները պահպանելու եւ հարցման դեպքում այդ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում Կառավարության կողմից սահմանված տվյալներին հասանելիություն ունեցող մարմիններին տրամադրելու, ինչպես նաեւ նշված մարմիններին վերոնշյալ տրանսպորտային միջոցների տեղաշարժը արձանագրող սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիություն տրամադրելու մասին:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք Սույն նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը Ներկայացված նախագծերի ընդունման արդյունքում ընդերքօգտագործման իրավունք կրող՝ գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի գետաողողատներից արդյունահանում իրականացնելիս գետի հունից ավազի արդյունահանման, ընդերքի օգտագործման ընթացքում շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վնասի տեսանկյունից անթույլատրելի եւ (կամ) անդառնալի գնահատվող դեպքերի բացառում: Ինչպես նաեւ ընդերքօգտագործման իրավունք կրող՝ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերում ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքերի բացառում եւ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ ափապաշտպան արգելապատնեշների կառուցման նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված, ինչպես նաեւ սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները բացառապես ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ տրանսպորտային, տեխնիկական միջոցներով իրականացնելու հարաբերությունների կարգավորումը, Արաքս գետի ինչպես նաեւ նույն խնդիրները այլ գետերի շուրջ առաջանալու դեպքում դրանց արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի «2.8 բնական ռեսուրսների կայուն կառավարում» բաժնից (Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր):
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ՟ՊԵ՟ՏՈՒ՟ԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում